Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 24 » ՄԵՂՔ ԿԱ` ՄԱՀԱՑՈՒ Է
11:59
ՄԵՂՔ ԿԱ` ՄԱՀԱՑՈՒ Է

Տևական ուշացումով (ինչի համար ներողություն եմ խնդրում) այսօր կանդրադառնամ Beniaminընթերցողի կողմից մեկնության առաջադրվածհատվածին Հովհաննես առաքյալի ընդհանրական առաջին նամակից (Ա Հովհ. 5:16-17)`

Եթե մեկը տեսնիոր իր եղբայրը գործել է միմեղքոր մահացու չէթող խնդրիև Աստվածմահացու մեղք չգործողին կյանք կշնորհիմեղքկաոր մահացու էդրա՛ մասին չեմ ասումորխնդրես։ Ամենայն անիրաւութիւն մեղք էբայցմեղք կայոր մահացու է։

Վերոբերյալ հատվածից առաջ (14-15) Սուրբ առաքյալը խոսում է աղոթքի և Բարձրյալին վստահելու մասին ասելով` «Եվ ա՛յս է այն վստահությունը,որն ունենք մենք նրա հանդեպայնոր ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքինա մեզ կլսի. և քանի որգիտենքթե նա լսում է մեր խնդրանքներըապա գիտենք նաևոր կստանանք այն խնդրանքները,որ հայցեցինք նրանից»:
Հետքրքիր է այն, որ առաքյալը  հորդորում է մեզ աղոթելսակայն աղոթելիս մեծապես կարևորում է չլինել եսակենտրոն, այլ հատկապես աղոթել եղբոր (հավատակցի, մերձավորի, հարազատի) համար: Նոր կտակարանում բազում անգամներ է խոսվում դիմացինի համար աղոթելու (Ա Թես. 5:25 Եբր. 13:18 Ա Տիմ. 2:1Հակ. 5:14և դրա կարևորության մասինՆման աղոթքը շատ ավելի զորեղ է համարվումքանի որայն հեռու է եսասիրական ձգտումներից և բացարձակ սիրո դրսևորում է:
Առհասարակ Հովհաննես առաքյալի առաջի նամակում եղբայրասիրությունը շեշտադրված կարևոր կետերիցէ (հմմտ. 2:10-113:10-184:20-21), ահա այդ է պատճառը, որ առաքյալը հորդորում է աղոթել մեղքի մեջ գտնվող եղբոր համար, սակայն հետաքրքրականն ու արտառոցն այստեղ այն է, որ Հովհաննես ավետարանիչ-առաքյալը խորհուրդ է տալիս աղոթել միայն այն դեպքում, երբ եղբոր գործած մեղքը մահացու կամ հունարենից թարգմանած` մահվան հանգեցնող չէ: Առաքյալն ինքը տալիս է «մեղք» հասկացության ամենահակիրճ բացատրությունը` «Ամեն անիրավություն մեղք է» (Ա Հովհ. 5:17), իսկ
«մահացու մեղք» արտահայտության շուրջ Սուրբ Գրքի մեկնությունների մեջ մի շարք կարծիքներ կան, որոնցից մի քանիսին փորձենք անդրադառնալ ստորև:

ա. Գոյություն ունի մարդու և մեղքի փոխհարաբերության 2 տեսակ` կամավոր մեղք և ակամա մեղք: Հրեաները այս 2-ից ակամա գործած մեղքը համարում էին կենդանական զոհաբերման միջոցով քավվող մեղք, սակայն մարդը մինչև մահ իսկ ներման ու քավության չէր կարող արժանանալ, եթե գիտակցաբար գնում էր դեպի մեղքը և ապրում դրա մեջ` հստակ իմանալով, թե ի՛նչ է Աստված «պահանջում» իրենից: Նման պարագայում մեղքը համարվում էր մահացու: Չի բացառվում, որ նամակում հենց այս հանգամանքն է շեշտված:

բ. Վաղ եկեղեցում հաճախ աններելի և մահացու էր համարվում Քրիստոսի հավատքից հրաժարվելը, ինչը հատկապես տարածված էր 1-3-րդ դարերում քրիստոնյաների արյունալի հալածանքների արդյունքում: Ամենայն հավանականությամբ Տերունական այն խոսքի համաձայն, թե «ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ» (Մատթ. 10:33), առաջին դարում չափզանց խիստ էր դրված հավատուրաց քրիստոնյաների հարցը` այն համարելով աններելի և մահցու մեղք: Հավատուրացության այս հարցը այնքան արդիական էր ու լուծման կարոտ նախնական եկեղեցում, որ 3-րդ դարում այդ թնջուկը լուծելու համար անգամ ժողով գումարվեց և այդ ուղղվածությամբ մի քանի աշխատություններ գրվեցին:

գ. Սուրբ Պողոս առաքյալը «մահացու մեղք» է համարվում սուրբ Խորհուրդներին և հատկապես «Տիրոջ բաժակին»` Սուրբ Հաղորդությանը, անարժանորեն մոտենալը, որովհետև ինչպես Պողոս առաքյալն է ասում.«...ով ուտում է և խմում անարժանորենիր իսկ դատապարտությունն է ուտում և խմումքանի որչի զատորոշում Տիրոջ մարմինը։ Դրա համար իսկ ձեր մեջ բազում հիվանդներ և ցավագարներկանև շատերն էլ մեռած են...» (Ա Կորնթ. 11:29-30)

դ. Որոշ մեկնություններ մահացու մեղք են համարում մեղքի մեջ մնալն ու դրա դիմաց չապաշխարելը: Որպես այսօրինակ մեղքի մահացիության հիմնավորում հաճախ առաջ է քաշվում Եբրայեցիներին ուղղված նամակի հետևյալ խոսքը. «որովհետև մեկ անգամ մկրտվածների համար, - որ ճաշակեցին երկնավոր պարգևներիցհաղորդակից եղան Սուրբ Հոգուն, Աստծու գեղեցիկ խոսքի վայելքն ունեցան ևգալիք աշխարհի զորությունները ճանաչեցին, - եթե սայթաքենանհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվելորովհետև նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն ևդարձյալ խաղք ու խայտառակ դարձնում» (Եբր. 6:4-6)Փաստորեն մահվան հանգեցնող մեղք է թե՛ չապաշխարելը, թե՛ ապաշխարելուց հետո վերստին նույն մեղքին դառնալը, որով «վերստին խաչն ենք հանում Հիսուսին»:

ե. Չի բացառվում, որ մահացու մեղք կարող էր դիտարկվել, ժխտումը, թե Հիսուս Քրիստոսը՝ մարմնով է եկած (աստվածաբանորեն ասածերևութականությունը)Հովհաննեսն ինքը նամակում խոսում է այդ երևույթի դեմպնդելովոր նման մոլորության մեջ գտնվող անհատը «Աստծուց չէ։ Եւ այդ հոգին Նեռինն է» (Ա Հովհ. 4:3-4):

զ.  Հետևելով Փրկչի այն խոսքին, թե«ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանցբայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի։ Եվ ով որ մարդու Որդու դեմ խոսք ասինրան պիտի ներվիբայց ով ասի Սուրբ Հոգու դեմնրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթ. 12:27-28), մի շարք մեկնիչներ մահացու, այսինքն աններելի են համարում հայհոյությունը Սուրբ Հոգու դեմ:

է. Եկեղեցական ավանդության մեջ վաղ միջնադարից սկսյալ զարգացել է 7 մահացու մեղքերի վերաբերյալ ուսմունքը: Այդ մեղքերն են` 

հպարտությունը           ծուլությունը
նախանձը                      որկրամոլությունը
բարկությունը               բղջախոհությունը:
ագահությունը


Թեև այս 7-ը հատուկ են գրեթե բոլոր մարդկանց, մահացուն դրանցում այն է, որ հանդուրժելով դրանց գոյությունը` մարդն ինքը կամովին իրեն տանում է դեպի մահ և կործանում: Տրամաբանական է, որ «մահացու մեղք» ասելով Հովհաննես առաքյալը նկատի չի ունեցել հենց այդ 7 մեղքերը, սակայն չի բացառվում, որ եկեղեցական այս ավանդությունը զարգացած լինի հենց այսօրվա քննարկելիք հատվածի հիման վրա:

Այսքանով հանդերձ, հստակ ու պարզորոշ չենք կարող ասել, թե ըստ Հովհաննես ավետարանչի ո՞րն է «մահացու» մեղքը, թե արդյոք այն մասնավոր ինչ-որ մեղք է, թե կամայական մեղքի որոշակի դրսևորում... Այսպիսին է Աստվածաշունչը, այն մեր առջև հաճախ է հարցականներ թողնում: Եվ երևի դա է պատճառը, որ 1000-ամյակներ շարունակ մարդիկ չեն դադարում որոնել ու բացահայտել ճշմարտությունը: Իսկ թե նշվածներից որը հատկապես ավելի սրտամոտ կլինի ընթերցողին (գուցե և բոլորը), չեմ կարող ասել: Գուցե դուք էլ ծանոթ լինեք ինչ-ինչ մեկնությունների, որոնք սիրով կընթերցեմ մեկնաբանություններում:

Միայն մի բան պետք է աչքից բաց չթողնել. երբեք ու երբեք չտրվենք մեղքին մահու կործանման չափ և հաճախ աղոթենք մեղքի մեջ գտնվող մեր եղբայրների համար:
Տերը օրհնի մեզ բոլորիս:



Դիտումներ: 582 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: