Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 22 » 26-ամյա զինծառայողը շանտաժի միջոցով ստիպել էր, որ ծառայակիցը սեքսուալ բնույթի գործողություններ կատարի
16:40
26-ամյա զինծառայողը շանտաժի միջոցով ստիպել էր, որ ծառայակիցը սեքսուալ բնույթի գործողություններ կատարի

ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, 26-ամյա Ա.Թ-ն շանտաժի օգտագործմամբ հարկադրել է շարքային Ա. Ս-ին կատարել սեքսուալ բնույթի գործողություն: Սյունիքի Մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

26-ամյա Ա.Թ-ին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շանտաժի օգտագործմամբ հարկադրել է շարքային Ա. Ս-ին կատարել սեքսուալ բնույթի գործողություն: Քրեական գործ է հարուցվել 140 հոդվածի հատկանիշներով` սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը`անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով: Սույն  հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-300-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Դատական քննությունը նշանակվել է հունվարի 22-ին: 26-ամյա Ա.Թ-ին  համագյուղացիները առաջադրված մեղադրանքից տեղյակ չէին, սակայն նշեցին, որ նա գյուղում վատ վարքով աչքի չի ընկել:


Աղբյուրը`http://news.am/arm/news/136745.html

Դիտումներ: 165 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: