Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 28 » Արթիկի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին Խռուշին, Ցեցին և Բետոնին, ովքեր խոշոր չափի ավազակային հարձակում էին կատարել
22:36
Արթիկի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին Խռուշին, Ցեցին և Բետոնին, ովքեր խոշոր չափի ավազակային հարձակում էին կատարել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ Կարեն Փթուկյանի կողմից երեկ՝ փետրվարի 27-ին, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ. ՕՐ.-ի 175 հոդվածի 2րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի (ավազակությունը, որը կատարվել է խոշոր չափերով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:

Ինչպես Արթիկից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում, քաղաքացին ահազանգել է ոստիկանության Արթիկի բաժին և հայտնել, որ Տոնականյան փողոցի 3-րդ շենքի շքամուտքում մարմնական վնասվածքներով անօգնական քաղաքացի կա:

Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև նույն բաժնի քննչական խումբը՝ քննիչ Կ. Փթուկյանի գլխավորությամբ:

Տեղում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերում է նույն շենքի բնակիչ 60-ամյա
Շավարշ Զուռնաչյանին՝ մարմնի և գլխի մասում ստացած վնասվածքներով:

Ոստիկանությունը վիրավորին շտապ տեղափոխում է Արթիկի բժշկական կենտրոն, և բաժնի պետի ու քննիչի կողմից ստեղծվում են մի քանի օպերատիվ-քննչական խմբեր:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, լուսաբացին ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկում Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասի բնակիչներ 18-ամյա Աղասի Բոբիկյանին, ով Արթիկում հայտնի է Խռուշ մականվամբ, 17-ամյա Ալբերտ Վահրադյանին՝Ցեց մականվամբ, և 18-ամյա Արմեն Պետրոսյանին՝ Բետոն մականվամբ:

Արդեն Ոստիկանությունում Խռուշը, Ցեցը և Բետոնը անհերքելի ապացույցների տակ խոստովանում են կատարվածը, և մինչ նրանք կպատմեին տեղի ունեցածը, մյուս օպերատիվ-քննչական խումբը, հայտնաբերում է նաև Շ. Զուռնաչյանից ավազակային եղանակով հափշտակած գումարի մեծ մասը. իսկ նրանք հափշտակել էին 1 մլն 138 000 դրամ, 100 ԱՄՆ դոլար և 25 000 ռուսական ռուբլի, որը հավասար է խոշոր չափի գումարի:

Հայտնաբերվել է նաև փայտե մահակը (դագանակ):

Շ. Զուռնաչյանի հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ «Լավ ա ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարողներին, թե չէ փոքր քաղաք ա, Շավարշը ում վրա ասես, կարար կասկածեր»:

Հարեևաննները ֆոտոլրագրողին հայտնել են նաև, որ Ա. Բոբիկյանը նախկինում եղել է դատապարտված:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
























Դիտումներ: 734 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: