Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 17 » ԱՍՏՎԱԾ էլ բեթարից ազատի...
01:37
ԱՍՏՎԱԾ էլ բեթարից ազատի...
Իմ շատ սիրելի ընկերներ ու հայրենակիցներ, ավարտվեց նախընտրական քարոզարշավը: Անցած օրորի ընթաքում մենք հնարավորություն ունեցանք հետևելու թեկնածուների ելույթներին, ծանոթացանք նրանց ծրագրերին: Այս ամենը միշտ էլ լինում է, կարծում եմ սրա մասին խոսելու իմաստ չկա: 
Սակայն ես համոզված եմ, որ այս քարոզչական շրջանը մեր հիշողություններում կմնա որպես առաջին, և հույս ունեմ վերջին գեղարվեստական քարոզարշավը: Միշտ էլ լինում են և կլինեն տարբեր ոճի քարոզարշավներ՝ համերգներով, փուչիկներով, շարֆերով, ձեռքսեղմումներով, սոված փորով և, ամենա կարևորը, հումորով: Բայց այս քարոզարշավը նշածներիցս բացի, առանձնացավ իր աննախադեպ կրկեսային համարների քանակով, ու եթե համերգներին երգում են աստղերը, ապա այս կրկեսային համարները կատարում էին հենց իրենք թեկնածուները, ու ես մեծ ցավ ապրեցի տեսնելով, թէ ինչ մեծ պոտենցիալ ունենք կրկեսի զարգացման համար, որը ավաղ չենք օգտագործում, որովհետև ծաղրածուները ուզում են նախագահ դառնալ: Կարծում եմ կրկեսի կառուցումից հետո, նրանք կունենան մշտական աշխատանք և բարձր կպահեն մեր երկրի պատիվը համաշխարհային կրկեսային արենաներում:Ինչևէ, չխոսենք դրա մասին, քանի որ եղածը արդեն եղած է: Պարզապես հարկավոր է համապատասխան հետևություններ անել, կարծում եմ սա նաև նրա հետևանքն է, որ մեր երկրում արդեն վաղուց մասնագետների մեծ մասը, չեն աշխատում իրենց մասնագիտությամբ՝ աշխատանք չլինելու պատճառով:
Շատ չծավալվեմ, որ չստացվի լռության օրով վատ բաներից եմ խոսում: Ուղղակի ուզում եմ շնորհավորել բոլորիս, քարոզարշավի ավարտի կապակցությամբ և մաղթել որ ԱՍՏՎԱԾ էլ բեթարից ազատի...


Դիտումներ: 179 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: