Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 15 » Ծիծաղ և արցունք
20:17
Ծիծաղ և արցունք

Մարդկային օրգանիզմը շարունակում է զարմացնել և հիացնել. այն ուղղակի կատարյալ է: Կատարյալ և ամենատես Արարիչը կանխատեսել էր մարդկային փոխհարաբերությունների լարվածությունը, դժվարությունները և դրանցից ազատագրվելու միջոցները: Հենց միայն սա բավական է համոզվելու համար, որ մենք` մարդիկս տիեզերական պայթյունի հետևանք չենք և ոչ էլ տիեզերական որբեր:

Խոսենք ծիծաղի և լացի մասին: Թվում է, թե ոչ մի ընդհանուր բան չկա այս երկու միանգամայն հակադիր մարդկային հույզերի միջև: Բայց ահա գիտնականները միանգամայն այլ կարծիքի են: Նրանք հավաստիացնում են, որ ծիծաղը և լացը հուզական լիցքաթափություն են պարգևում, օգնում հաղթահարելու սթրեսը և նույնիսկ երկարացնում են կյանքը: Մի խոսքով սրանք խիստ բարերար ազդեցություն են գործում ողջ օրգանիզմի վրա: Իսկ այժմ խոսենք ուսումնասիրությունների և փաստերի լեզվով:

Գիտնականները պարզել են, որ ծիծաղը շարժման մեջ է դնում մկանային ավելի քան 80 խմբեր, ամրապնդում մկանային համակարգը, կարգավորում սրտխփոցը, մերսում ներքին օրգանները, հանում հոգնածությունը, այլ կերպ ասած իր ազդեցությամբ հավասարազոր է ֆիզիկական վարժությանը: Գոյություն ունի այն կարծիքը, որ 27 վայրկյան տևող ծիծաղը սիրտ-անոթային համակարգի վրա ունեցած իր ազդեցությամբ հավասարազոր է 3 րոպե տևողության թիավարությանը: Սա իհարկե չի նշանակում, որ ծիծաղը կարող է փոխարինել շարժողական մարզումներին: Ծիծաղի օգնությամբ հազիվ թե հնարավոր լինի ուժ և ճարպկություն ձեռք բերել կամ էլ ազատագրվել ավելորդ կիլոգրամներից: Բայց այն, որ ծիծաղը օգնում է բարձրացնելու մարզումների արդյունավետությունը, անվիճելի փաստ է: Հոգեբանները կարծում են, որ եթե մարդը ինչ-որ բանից դժգոհ է կամ անտրամադիր, ապա ֆիզիկական վարժությունների օգնությամբ նա հազիվ թե պատշաճ բուժական արդյունքի հասնի, իսկ ահա հիանալի տրամադրությունը նույնանման ծանրաբեռնվածության դեպքում կարող է զգալիորեն բարելավել ֆիզիկական վիճակը: Ասենք, որ ծիծաղը անփոխարինելի է նաև որպես կոսմետիկ (դիմահարդարիչ) միջոց, որովհետև օգնում է պայքարելու դեմքի կնճիռների դեմ: հարցը նրանում է, որ մյուս մկանների համեմատույամբ դեմքի մկանները խիստ հազվադեպ են գործողության մեջ դրվում, հատկապես մեծահասակների մոտ: Եթե երեխաների մոտ դեմքի արտահայտությունը փոխվում է օրական քսան անգամ, անգամ երեսունն անց մարդկանց մոտ` միայն երեք անգամ: Դա հանգեցնում է նրան, որ դեմքի մկանները տարիքի հետ թուլանում են, կախ ընկնում: Դրա համար էլ, եթե դուք ժամանակ չունեք կամ պարզապես ծուլանում եք դեմքի համար վարժություններ կատարել, ապա ձգտեք ավելի հաճախ ծիծաղել, քանի որ նույնիսկ ժպիտի դեպքում «արթնանում» են 17 դիմային մկաններ: Պատկերացրեք ուրեմն, թթե ինչ է տեղի ունենում «սրտանց» ծիծաղելու դեպքում:

Սրանցից բացի, գիտնականները պարզել են, որ սերտ փոխկապակցվածություն գոյություն ունի դիմային մկանների ակտիվության և գլխուղեղի արյան մատակարարման միջև: Երբ մարդը ծիծաղում է կամ թեկուզ ժպտում, ուժեղանում է արյան հոսքը դեպի ուղեղ, նա ավելի շատ թթվածին է ստանում, ինչը դրական ազդեցություն է ունենում հուզական վիճակի վրա: Եվ եթե գարնանը ձեզ անհանգստացնում են եղանակի քմահաճույքները` առաջացնելով գլխապտույտ և գլխացավեր, խորհուրդը մեկն է` ծիծաղեք:

Ծիծաղը օրգանիզմում գործողության մեջ է դնում մի շարք կենսաքիմիական գործընթացներ: Մասնավորապես. նվազում է սթրեսային հորմոնների` կորտիզոնի և ադրենալինի արտահոսքը, միաժամանակ խթանվում է օրգանիզմի սեփական մորֆինների` էնդորֆինների արտադրությունը: Էնդորֆինները բթացնում են ֆիզիկական և հոգեկան ցավի զգացումները, առաջացնում ինքնաբավականության և շրջապատող աշխարհից գոհության զգացում: Դրանից բացի, ծիծաղը փոխում է սրտի աշխատանքի ռիթմը, որը սկզբում հաճախանում է, իսկ ապա նվազում: Լավ հռհռոցի մի լավ չափաբաժինը իջեցնում է արյան ճնշումը և թուլացնում մկանները: Նշենք, որ ծիծաղը նաև թերապևտիկ օգնություն է ցուցաբերում: Դա հատկապես վերաբերվում է նրանց, ովքեր ենթակա են տարբեր վախերի և բարդույթների:

Խնդիրը նրանում է, որ այդպիսի մարդիկ սովորաբար սխալ են շնչում` բաց բերանով և առանց ընդմիջումների: Նրանց շնչառությունը չափազանց մակերեսային է և հանգեցնում է արյան և օրգանիզմի հյուսվածքների մեջ հիմնային նյութերի բարձր պարունակության, ինչն էլ իր հերթին առաջ է բերում նյարդա-մկանային բարձր գրգռականություն և առավել վատթարացնում իրավիճակը: Իսկ ահա ծիծաղի ժամանակ շնչառությունը ճիշտ է կատարվում` ներշնչումը ծիծաղի ժամանակ դառնում է ավելի խոր, արտաշնչումը կարճացնում է, թոքերը ազատագրվում են օդից: Մարդը թուլանում է, անհետանում է վախի զգացումը:
Ծիծաղի թերապիան օգնում է նույնիսկ ուռուցքային ծանր հիվադներին: Արտասահմանյան որոշակի կլինիկաներում գործում են հատուկ «ծիծաղի սենյակներ»: Իսկ ահա Գերմանիայում ստեղծվել է ծաղրածուների և բժիշկների միավորում: Ծաղրածուները այցելում են մասնավորապես քաղցկեղով հիվանդ երեխաներին: Ծիծաղը ամրապնդում է պաշտպանական համակարգը, կենտրոնացնում օրգանիզմի ուժերը` պայքարելու այդ սարսափելի հիվանդության դեմ, և եթե հավատանք մասնագետներին, 10 րոպե ծւծաղը երկարացնում է կյանքը մեկ օրով:

Իսկ հիմա լացի մասին:
Արցունքներով լացել մարդը սկսում է 5-12 շաբաթական հասակից, իսկ ամբողջ կյանքում հասցնում է իրենից «քամել» մոտավորապես 70 լիտր արցունք: Առավել հաճախ մենք հեկեկում են (հեծկլտում-լացում) երեկոյան, ժամը 19-22-ի արանքում, որի ժամանակ հոսում է մոտավորապես 50 կաթիլ արցունք 1-2 րոպեի ընթացքում: Վիճակագրության համաձայն, կանայք տղամարդկանցից 5 անգամ ավելի շատ են լացում: Պատճա՞ռը. կանանց արյան մեջ պարունակվում է պրոլակտին հորմոնը, որը պատասխանատու է ոչ միայն արցունքի արտադրության, այլ նաև կաթի մշակման համար` կրծքով կերակրելու ժամանհակ: Մինչև սեռական հասունացումը այդ հորմոնի պարունակությունը նույնն է թե՛ տղաների, թե՛ աղջիկների մոտ, այդ պատճառով էլ նրանք լացում ն հաճախակի և անզուսպ: Իսկ ահա հասուն կնոջ մոտ արցունքի մակարդակը 60%-ով բարձր է, քան տղամարդկանց մոտ: Ահա և «ողբալի» հետևանքները: Դրանից բացի, տղամարդիկ քիչ են արցունք թափում այն պատճառով, որովհետև նրանց օրգանիզմում կա մի նյութ, որը արգելակում է արցունքային հեղուկի կուտակումը: Կանացի արցունքները կես աստիճանով ավելի տաք են տղամարդկային արցունքներից, թափանցիկ են ինչպես թորած ջուրը, և դրանց շնորհիվ կանայք տղամարդկանցից ավելի թեթևորեն են գլուխ հանում կենսական դժվարություններից: Եվ վերջապես `ավելի երկար են ապրում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ արցունքները պարունակում են լիզոցիմ սպիտակուցը, որը վնասազերծում է բացիլները: Հավանաբար դա էր պատճառը, որ հին սլավոնները այսպիսի հետաքրքիր սովորություն են ունեցել. ամուսնացած կանայք հավաքում էին իրենց արցունքները հատուկ անոթներում, իսկ հետո խառնում վարդաջրի հետ, օգտագործելով վերքերի բուժման համար: Դրանից բացի, արցունքային հեղուկի մեջ պարունակում է նաև էնդորֆիններ, հենց այն էնդորֆինները, որոնց արտադրությունը ուժեղանում է ծիծաղի ժամանակ: Ահա սա է պատճառը, որ արցունքները թեթևացնում են ֆիզիկական և հոգեկան տառապանքները: Լացելով, մենք մեզ ավելի հանգիստ և նույնիսկ առույգ ենք զգում: Գիտնականները դա այսպես են բացատրում. արցունքները օրգանիզմից հեռացնում են այն նյութերը, որոնք առաջանում են նյարդային լարվածության պահին:

Հոգեբան Ա.Ձեյնովը գրում է. «Լացը բուժում է ոչ միայն հոգեկան, այլ նաև ֆիզիկական տկարությունները: Չգիտես ինչու, ցավի և սթրեսի դեմ ուղղված, մեր օրգանիզմի այդ պաշտպանական հակազդեցությունը համարվում է անարժան և ամոթալի թուլություն: Մենք արգելում ենք մեզ, զսպում և ազատություն չենք տալիս հույզերին, կուլ ենք տալիս արցունքները և ապա վճարում դրա  համար նևրոզներով և դեպրեսիաներով»: Բանաստեղծական արտահայտությունը կա. «ինչքան շատ արցունքներ, այնքան շատ թեթևացում, արցունքները ապաքինում են մեր հոգին»:

Արցունքների բացակայության դեպքում աչքերը չորանում են, կարմրում և բորբոքվում: Եղջրաթաղանթի վրա նույնիսկ կարող են առաջանալ ցավոտ քերծվածքներ: Արցունքի անբավարարությունը հաճախ արդունք է որոշակի դեղամիջոցների կողմնակի ազդեցության: Արցունքի արտադրությունը նվազում է նաև տարիքի հետ. 55-ից բարձր մարդկանց 20% -ը տառապում է աչքի չորությունից: «Չոր աչքի համախտանիշը բնորոշ է վարորդներին, երդվյալ հեռուստադիտողներին և նրանց, ովքեր հարկադրված են երկար նստել համակարգչի առջև: Ասենք նաև, որ թեպետ դեղատներում վաճառվում են հատուկ կաթիլներ, դրանք միշտ չէ, որ լուծում են արցունքների հետ կապված հիմնախնդիրները:


Աղբյուրը` http://pahq.info/1003/%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%AE%D5%AB%D5%AE%D5%A1%D5%B2-%D6%87-%D5%A1%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B6%D6%84/

Դիտումներ: 594 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: