Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 5 » Էպոսագետը կկալանավորվի. Այս պահին նա գտնվում է Ազգային անվտանգության քննչական վարչությունում
20:56
Էպոսագետը կկալանավորվի. Այս պահին նա գտնվում է Ազգային անվտանգության քննչական վարչությունում


168.am-ի հավաստի տեղեկություններով, այս պահին ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը գտնվում է Ազգային անվտանգության քննչական վարչությունում: Ըստ նույն աղբյուրների' մի քանի ժամ անց նա կկալանավորվի: Այդ գործընթացը ձգձգվում է այն պատճառով, որ մինչև ապրիլի 9-ը նախագահի թեկնածուներն իրավական առումով անձեռնմխելի են, և այս պահին էպոսագետ թեկնածուին կալավորելու հարցը համաձայնեցվում է ԿԸՀ-ի հետ։

 

Ըստ շրջանառվող լուրերի, Վ. Սեդրակյանին հարցաքննության են կանչել ԱԻՄ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործի շրջանակներում:

 

Ինքը՝ Վ.Սեդրակյանը, դեռ նախագահական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ ընտրություններից հետո իրեն կկալանավորեն, քանի որ մահափորձն իրականացրած անձինք աշխատել են իր մոտ։


Աղբյուրը` http://operativ.am/?p=9567

Դիտումներ: 269 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: