Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 24 » Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը փողոցում է հայտնվել
22:49
Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը փողոցում է հայտնվել
Արդեն 126 օր է, ինչ Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը` 74-ամյա Էմմա Սահակյանը, հացադուլ է հայտարարել: Թեև արդեն երեք տարի փողոցում հայտնված կնոջ առողջական վիճակը գնալով վատթարանում է, այնուամենայնիվ, նա չի դադարում պայքարել և ամեն գնով ցանկանում է վերականգնել արդարությունը: Թերթը նշում է, որ վերջինիս բնակարանից զրկել է իր քրոջ աղջիկը` Սուսաննա Մարգարյւսնը, որը ղեկավարում է «Հիշողություն վերածնունդ» բարեգործական միություն հկ-ն: Տնից զրկված տիկինն էլ դեկտեմբերի 25-ին նամակ է գրել Ռիտա Սարգսյանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: «Ինչքան պետք է լռեք եւ անօգնական կնոջը թողնեք, որ ցրտից մեռնի», - «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհել է Էմմա Սահակյանը:


Դիտումներ: 164 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: