Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 22 » Հակասում եք Ձեզ, Րաֆֆի. Արմեն Աշոտյան
19:57
Հակասում եք Ձեզ, Րաֆֆի. Արմեն Աշոտյան
Բարև, Րաֆֆի...

Իրականում ցավում եմ, որ օրեր առաջ ի պատասխան մեր հասցեին հնչեցրած վիրավորանքների,ստիպված եղա դիմել ականջ ծակող արտահայտչամիջոցների, ինչը ոչ հաճելի, բայց համարժեք գործելաոճ էր: 

Հույս ունեի, դրա առիթը այլևս չեմ ունենա: 

Արիուտես, ես լավատես էի: 

Այսօր Րաֆֆու նյարդերը տեղի տվեցին և նա ինձ ակնարկեց "ֆեյսբույքան", "փոքր մարդու փոքր գրածներ" բառերով:

Հակասում եք Ձեզ, Րաֆֆի: 

Նախ, բարեկրթության մասով եք հակասում ու հանդուրժողականության բացակայությամբ այլակարծության նկատմամբ: 

Հետո հակասում եք, երբ "փորք" անվանելով ինձ և կարծիքներս, պատվի եք արժանացնում և խոսում եք դրանց մասին Ձեր հանրահավաքին:

Հետո հակասում եք, երբ հանձն եք առնում օրենքով գործել, սակայն քաղաքապետարանի կողմից օրենքով մերժված հայտին ի հակառակ կոչ եք անում կրկին հավաքվել Ազատության հրապարակում:

Հետո հակասում եք, երբ օրեր առաջ հայտարարում եք, թե 80/20 հարաբերակցությամբ հաղթել եք, իսկ երեկ ՀՀ Նախագահի մոտ առաջարկում եք "կրկնակի" քվեարկություն:

Հետո հակասում եք, երբ հարգելով ՀՀ Սահմանադրությունը, միաժամանակ ՀՀ Նախագահին առաջարկում եք լուծարել Ազգային Ժողովը:

Ինձ մնում է բարևել Ձեզ:




Բարև, Րաֆֆի:


Դիտումներ: 205 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: