Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 4 » Ինչպե՞ս կարող է հոգևորականը մեղքերի թողություն տալ։
12:52
Ինչպե՞ս կարող է հոգևորականը մեղքերի թողություն տալ։


Հոգևորականն, ինչպես աղոթքի մեջ է ասվում, Աստծուց ունի այդ իշխանությունը: Ասվում է. ինչ-որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, ինչ արձակեք, արձակված կլինի: Այդ իշխանությամբ, որ գալիս է դեռևս առաքյալներից, քահանան գիտակցաբար եկեղեցի եկած ու գիտակցաբար խոստովանող մարդու մեղքերին թողություն է տալիս, Աստծո անունից: Եթե մարդ եկել է խոստովանության, ուրեմն գիտակցում է, որ սխալներ է արել: Իսկ եթե առանց գիտակցելու է գալիս խոստովանության, Աստծո կողմից թողություն չի ստանա: Եթե նա հոգևորականից թաքցնի, Աստծուց չի կարող գաղտնի պահել իր մեղքը: Աստված սեր է, և Նա հոգևորականի միջոցով թողություն է տալիս այն մարդուն, անգամ հանցագործին, ով իրապես զղջում է: Ովքեր կարծում են, թե այսօր վատ բան կանեն, հետո նորից կգնան խոստովանության, նրանք սոսկ առևտուր են անում:
Օրհնությամբ` Տ. Անուշավան վրդ. Ժամկոչյան


Դիտումներ: 454 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: