Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 18 » Իշխանությունը մեր եկրում գալիք 5 տարիների ընթացքում չունի այլընտրանք, իշխանություն է, վերջ
00:02
Իշխանությունը մեր եկրում գալիք 5 տարիների ընթացքում չունի այլընտրանք, իշխանություն է, վերջ
ԱԿԱՆՋ ԴՐԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Անհամեստություն չհամարեք, բայց ուզում եմ մեջբերել մի հատված Ազգային Ժողովում ՀՀ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իմ իսկ ելույթից.

"Իշխանությունը մեր եկրում գալիք 5 տարիների ընթացքում չունի այլընտրանք, իշխանություն է, վերջ։ 

Ընդդիմությունն ունի այլընտրանք, դա քաղաքացիական հասարակության ձեւավորվող ինստիտուտներն են, որոնց ձայնը երբեմն, իսկ գնալով ավելի հաճախ ավելի լսելի է, ավելի կոմպետենտ է, ավելի ազնիվ է, եւ իշխանությունը կարող է փոխել իր գործընկերոջը երկրի քաղաքական, տնտեսական, հումանիտար օրակարգերը շտկելու համար։

Մենք ուզում ենք աշխատել խորհրդարանական ընդդիմության հետ, օգնեք մեզ, աշխատել ձեզ հետ։"

Վեց ամիս անց հայտնի ներքաղաքական զարգացումների արդյունքում ունենք իմ կանխատեսած իրավիճակը: 

Խորհրդարանական ընդդիմությունը չկարողացավ լիարժեք մրցակից-գործընկեր դառնալ իշխանությունների համար: 

Եվ ահա արդեն ՀԱԿ ակտիվիստ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նոր, քաղաքացիական փաստաթղթի նախագծի մասին:

Փասատորեն, կես տարի առաջ այս ամենը արդեն կանխատեսվել է:


facebook-ի  իր  պատին գրել է Արմեն Աշոտյանը(2013 թվականի հունվարի 17-ին)  :
Դիտումներ: 349 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: