Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 9 » Նորակոչիկի մահվան պատճառ է դարձել անուշադրությունը
02:03
Նորակոչիկի մահվան պատճառ է դարձել անուշադրությունը
1994-ին ծնված նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանը, ով դեռ չէր հասցրել կրել զինվորական համազգեստը, թեև մեծ սիրով էր սպասում այդ օրվան, դեկտեմբերի 23-ի առավոտյան հոսպիտալում մահացել է: Հարուցված է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում երկու օրերի ընթացքում, պատմեց Նորայրի մայրը՝ Կարինեն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ տղան նախ 6 պատվաստում է ստացել, երկուսը՝ աջ ձեռքից, երկուսը՝ ձախ, իսկ երկուսն էլ՝ ողնուղեղից, սակայն Նորայրը ներարկումից երկու-երեք ժամ հետո ջերմություն է ունեցել, և հենց զինվորական հավաքակայանում բժիշկները տեսել են, որ 38 աստիճան ջերմություն ունի, ջերմիջեցնող հաբ են տվել, բայց երկրորդ անգամ է ջերմությունը բարձրացել, նորից է դիմել, սակայն ջերմությամբ երեխուն տարել են Ղարաբաղ, և այդպես էլ որևէ օգնություն ցույց չեն տվել՝ ստախոս համարելով:

«Ղարաբաղ տանելու ճանապարհին մեքենայի ակը թողել է, երեխաներին չորս ժամ իջեցրել են, հետո նոր ավտոներ են բերել Ղարաբաղից տեղափոխելու համար, հինգ հոսպիտալի կողքով են անցել՝ Գորիս կամ Սիսիան չեն տարել երեխային, ոչ մի օգնություն չեն ցույց տվել մինչև Ղարաբաղ»,- պատմեց մայրը:

Դեկտեմբերի 22-ի երեկոյան Նորայրն ինքն է զանգել ծնողներին, բայց չի ասել, որ Ղարաբաղի հոսպիտալում է, թեև ծնողներն արդեն իրենց մտերիմերից մեկի միջոցով իմացել են տղայի՝ հոսպիտալում գտնվելը. «Ասաց, որ ջերմություն ունի, բայց ասել են, որ ոչ մի լուրջ բան չկա, վաղը ուղարկելու են չաստ»։

Մայրը պատմեց, որ Նորայրը երբեք հիվանդ չի եղել, բացի այդ՝ եթե անգամ հիվանդ էլ լիներ, երեք «կամիսիա» է անցել, հիվանդության մասին ոչ մի խոսք չի եղել: 

Նորայրը ամրակազմ տղա էր, տասներկու տարեկանից հաճախել է բռնցքամարտի։ Պարապմունքի ժամանակ տղային մայրը միշտ ընդունված կարգի համաձայն պարտադիր բժշկական ստուգման է տարել, և Նորայրը որևէ անգամ առողջական խնդիր չի ունեցել: 

«Նա կարող էր այս եղանակին բարակ մայկա հագնել, հարևանները տեսել են, որ ինքը ամբողջ օրը տուռնիկներից կախված էր, հազիվ էինք բերում տուն, ասում՝ հերիք է, ասում էր՝ մամ, ես չեմ հոգնում… Ինքը շատ հանգիստ, ազնիվ երեխա էր, առանց երեխային ճանաչելու՝ երեխային ստախոս են անվանել»,- ասաց Կարինեն, ապա հավելեց. «Չէ՞ որ պատվաստում փոքրիկին անելիս ասում են երեք օր չլողացնել, ջերմություն կունենա և այլն, իսկ այս դեպքում մի՞թե չեն մտածել, որ ջերմությամբ 400 կմ առանց որևէ դեղորայքի ճանապարհել են»: 

Կարինեն պատմեց, որ տղայի հետ խոսելիս հետաքրքրվել է՝ արդյոք հոսպիտալում բժիշկ կա՞, ինչ օգնություն են ցույց տալիս, որ ջերմում է. «Ասաց՝ մի քույր է, ջերմիջեցնող է սրսկել, ուրիշ ոչ մի բան չի արվել: Գիշերը խոսել եմ տղայիս հետ, առավոյան 8:30-ի կողմը գյուղսովետի նախագահը մտնում է իմ տուն ու ինձ ինչ խաբար է բերում՝ որ երեխես էլ չկա», -հեկեկում է մայրը՝ հիշելով, որ տղան վերջին անգամ հիվանդացել է 10-11 տարեկանում՝ կարմրուկ, ջրծաղիկ, դրանից հետո այդ երեխան որևէ բողոք չի ունեցել ոչ մի տեղից:

«Ասում են՝ մենք ստուգում կանենք, կպարզենք։ Եթե պարզեն էլ, նորից իրենց սխալն է, եթե անգամ հիվանդ լինի, հիվանդ երեխուն դուք ո՞նց կարող եք բանակ տանել, ոնց էլ անեն, իրենց սխալն է, երեխուն ջերմությունով այստեղից ճանապարհել են և այստեղից սկսած՝ երեխային որևէ օգնություն ցույց չեն տվել՝ իմանալով՝ ինչ կարող է լինել, ճանապարհների վատթար վիճակը, հոսպիտալի կողքով են անցել, եթե չէիք անելու, ծնողին զգուշացնեիք, ծնողը հասներ իր երեխայի հետևից»:

Տիկին Կարինեն ևս երեք որդի ունի, ասում է՝ մեկ տարուց մյուսն էլ է բանակային, բայց ի՞նչ սրտով կարող է ճանապարհել բանակ, երբ առաջին որդին իրենց ասած ժամին, իրենց ասած օրը ներկայացել է, ոչ մի անգամ բանակից խույս չի տվել, ամբողջ փողոցը զարմացած ասում էր՝ ինչքա՜ն ուրախ զինվոր է: «Ասացեք, ինչպե՞ս կարող է առողջ որդուն մայրը մեկ օրում կորցնի, դուք չեք պատկերացնի, դա պատկերացնելու չի, հասկանո՞ւմ եք, ի՞նչ սրտով պահեմ երեքիս»,– հեկեկալով ասում էր զինվորի մայրը:

Նա նաև իր վրդովվմունքը հայտնեց, որ «Զինվորի մայր» ՀԿ-ն իրեն չի ցավակցել. «Չէ՞ որ ես էլ զինվորի մայր եմ, ինձ ձեզնից ոչինչ պետք չէր, ես իմ երեխաներին այն կերպ եմ պահել, մենք ոչ մի բանի կարիք չունենք… Ես հիմա որևէ մեկին չեմ հավատում, որ կօգնի, բայց լռել էլ չեմ կարող, ես դեռ երեք զինվոր ունեմ»,- ասում է մայրը:

Դիտումներ: 523 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
0  
1 Lilit   (09.01.2013 02:19) [Материал]
@ndamen@ petqe payqarel ,mexavornerin patjel isk mnacac zavaknerin chuxarkel banak...irenc (mecaharustneri) vordiner@ jper en qshum isk...

nts">
Имя *:
Email:
Код *: