Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 20 » Րաֆֆին ապացուցեց, որ իր 37 % ձայները պատահականություն են . Արմեն Աշոտյան
19:07
Րաֆֆին ապացուցեց, որ իր 37 % ձայները պատահականություն են . Արմեն Աշոտյան
Պատկերացնու՞մ եք, եթե հանկարծ ՀՀ Նախագահ իրոք ընտրվեր Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Այսօրվա իր "գարնանային սրացումների" հետևանք հանդիսացող կրակոտ հակասահմանադրական հռետորականությամբ Րաֆֆին ապացուցեց, որ իր 37 % ձայները պատահականություն են: 

Նման աստիճանի անլուրջ քաղաքական հրապարակախոսություն Հայաստանում քչերն են հնչեցրել:

Բարևարշավի և ընդդիմադիր էլելտորատի կոնսոլիդացված քվերակության դափնիները Րաֆֆիին նեղ են, քիչ են, բավարար չեն: 

Իշխանության ուզուրպացիայի և բռնազավթման կոչեր պարունակող ելույթները իրականում Րաֆֆուն օգուտ չեն տալու: 

Արդեն ակնհայտ է, որ նա մի կողմից լավագույն դեպքում կարող է հավակնել Լևոն Տեր-Պետրոսյաին դժգույն և անորակ պատճենը լինելու անվանակարգին, մյուս կողմից ակնառու է, որ նա դառնում է խաղալիք չբավարարված ամբիցիաներով սակավաթիվ ժառանգականների և լևոնաբեկորների ձեռքերում:

Մինչ այսօր քաղաքական լուզերի համբավ ունեցող գործիչը (հիշենք կուսակցության ներսի խժդժությունները, ֆրակցիայի տապալումը, ներսի շարունակվող գզվռտոցը, Երևանի ընտրություններում խայտառակ ֆիասկոն, ընդամենը 3 խորհրդարանական մանդատները և այլն և այլն ) դառնում է բութ և խեղկատակ գործիք, ապացուցելով, որ հրաշքներ չեն լինում:




Դիտումներ: 538 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: