Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 20 » Շիրակի մարզի պարտությունը ծանր է նստելու ՀՀԿ-ականների վրա. Ժողովուրդ
10:43
Շիրակի մարզի պարտությունը ծանր է նստելու ՀՀԿ-ականների վրա. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Շիրակի մարզի բարձրաստիճան ՀՀԿ-ական պաշտոնյաները շատ ծանր են տարել մարզի երեք քաղաքներում՝ Գյումրիում, Արթիկում և Մարալիկում, Սերժ Սարգսյանի պարտությունը: Միայն Գյումրիում Ս. Սարգսյանը ստացել էր մոտ 27 տոկոս ձայն, իսկ Րաֆֆին՝ 69,4 տոկոս: 

Երեկ նույնիսկ լուրեր էին շրջանառվում, թե Շիրակի մարզում Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը չի դիմացել «այդ ծանր հարվածին» ու սրտի կաթված ստացել: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում, սակայն, Մինասյանը հերքեց լուրերը: Իսկ թե ինչո՞ւ է Ս. Սարգսյանը պարտվել մարզի երեք քաղաքներում, նա չցանկացավ մեկնաբանել: Տեսակետ կա, որ նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի պարտությունը շատ ծանր է նստելու մարզի պաշտոնյաների վրա: 

Պարբերականը հիշեցնում է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ էլ, երբ ՀՀԿ-ն պարտվեց Գյումրիում, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ստիպված եղավ լքել պաշտոնը, նրան արգելվեց առաջադրվել ՏԻՄ ընտրություններում:


Դիտումներ: 519 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: