Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 14 » Սուրբ Վալենտինի տոնը Հայաստանում ավելի շատ կոմերցիոն խնդիր է լուծում. քահանա
10:05
Սուրբ Վալենտինի տոնը Հայաստանում ավելի շատ կոմերցիոն խնդիր է լուծում. քահանա

Կաթոլիկ եկեղեցու Սուրբ Վալենտինը հայ իրականության մեջ ընկալվում է որպես սիրահարների խորհրդանիշ, ինչը, սակայն, Հայ առաքելական եկեղեցին չի խրախուսում: 

«Մենք չենք խրախուսում, որ մեր իրականության մեջ այս տոնը մեր ազգային եկեղեցական տոների շարքում ամրագրվի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Վերջինիս կարծիքով՝ Սուրբ Վալենտինի տոնը մեր իրականության մեջ ավելի շատ կոմերցիոն խնդիր է լուծում, որը տոնի ընթացքում ընդգծված երևում է:


«Վալենտինի տոնի մասին խոսելիս նախ պետք է հասկանալ, թե որ Վալենտինի մասին է խոսքը, իրականության մեջ երկու Վալենտին գոյություն ունի, որոնց պատմությունները խառնվում են իրար, և չես հասկանում, թե իրականում որ Վալենտինի տոնն են նշում»,- ասաց նա՝ նշելով, որ այս տոնը խորհուրդ էլ չունի, այն օտար տոն է, որը ներմուծվել է մեր իրականություն:


Քահանայի խոսքով պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել Սուրբ Սարգիս զորավարի տոնին, որն ավելի շուտ ընկալվում է որպես աղաբլիթ ուտելու օր:


«Այստեղ պետք է ուշադրություն դարձնել Սուրբ Սարգսի վարքին, ով աստվածային իր սիրով նահատակվեց և հանձն չառավ հավատուրացությունը»,- ասաց նա և ավելացրեց, որ իրեն այդ տոնին ավելի շատ ընդգծում և կարևորում են Աստծո նկատմամբ սերը: Իր վարքով էլ ժամանակի ընթացքում Սուրբ Սարգիսը սրբացվել է և մտել մեր եկեղեցու տոնացույց:


Միևնույն ժամանակ Տեր Եսայի քահանան նշեց, որ եթե մարդիկ նշում են Սուրբ Վալենտինի տոնը, չենք կարող ասել, որ այդ երևույթը հակահայկական մի շարժում է:


«Բայց ցանկալի չէ այդ տոնը, և մենք խորհուրդ ենք տալիս մեր տոներին հետևեն, որպեսզի մեր ավանդույթներն ավելի զորանան և ամրանան, մեր նպատակը հիմնականում սա է: Մենք Վալենտինի տոնի դեմ կռիվ չենք տալիս, պարզապես խորհուրդ ենք տալիս»,- նկատեց նա:


Հարցին, թե արդյոք հետագայում Սուրբ Վալենտինն էլ կարող է դասվել հայ եկեղեցու սրբերի շարքին, քահանան պատասխանեց, որ դրանում ոչ մի իմաստ և պատճառ չի կարելի տեսնել, որով կարող է Վալենտինը դասվել մեր սրբերի շարքում, նա կաթոլիկ եկեղեցու սուրբ է, և, սովորաբար, նրանք մեր եկեղեցու տոնացույց չեն մտնում:


Նշենք, որ Վալենտինի տոնին սիրահարների համար, որպես նվեր, արդիական են ծաղիկները, սիրային բացիկները: Եվ ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ամենապահանջված նվերը շարունակվում են ծաղիկները մնալ:


«Մեզ մոտ տոնական պատվերները հիմնականում ծաղիկներ են, որոնցից ամենաշատը պատվիրում են միջինը 10 000-15 000 դրամ արժողությամբ ծաղիկներ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց flora.am ծաղիկների առաքման ինտերնետային ծառայության մենեջեր Աննան՝ նշելով, որ տոնի առթիվ պատվերների թիվը, միանշանակ, ավելանում է:


Ծառայությունն առաջարկում է նաև խաղալիքներ, քաղցրավենիք, կոմպոզիցիաներ: Վերջինիս տեղեկացմամբ՝ այս օրերին շատ են պատվերները նաև մարզերից:


Աղբյուրը ` http://www.tert.am/am/news/2013/02/14/st-valentines-day-ter-yesayi/

Դիտումներ: 484 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: