Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 9 » Վանաձորի քաղաքապետ Սամվել դարբինյանի հարցազրույցը <<Հետք>>-ին (Ձայնագրություն)
20:44
Վանաձորի քաղաքապետ Սամվել դարբինյանի հարցազրույցը <<Հետք>>-ին (Ձայնագրություն)


Վանաձորի քաղաքապետ ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, նշեց. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»:

Հարցին` միգուցե ՀՀԿ տեղական կառույցներն են բացթողումներ ունեցել նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը, պատասխանեց. «Չէ, ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ժողովուրդը չի հասկանում, էլի, ինքն ինչ պիտի անի, որ ավելի լավ կյանքում հայտնվի: Անընդհատ ուզում է 0-ից սկսի, անընդհատ 0-ից սկսելով` միշտ գալիս է հասնում մինչև +1»:

Իր դերը, իր մասնակցությունը նախագահական ընտրություններին` որպես քաղաքապետ, որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Սամվել Դարբինյանը գնահատեց 1 նախադասությամբ. «Ես միշտ երկրի նախագահի կողքին եմ եղել»:  



https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=_UZZNFK2A84



Աղբյուրները` http://hetq.am/arm/news/23682/da-mer-arajnordi-partutyuny-cher-da-mer-zhoxovrdi-angitakic-lineln-er-vanadzori-qaxaqapet.html   ,,    https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=_UZZNFK2A84

Դիտումներ: 689 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: