Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 24 » Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարցը կքննարկի ՀՀԿ ԳՄ-ում
19:48
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարցը կքննարկի ՀՀԿ ԳՄ-ում



Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը հերքում է իր հրաժարականի մասին տարածված տեղեկությունները:

Քիչ առաջ Henaran.am-ը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից փորձեց ճշտել` նա իսկապես հրաժարականի դիմում  ներկայացրե՞լ է: Սամվել Դարբինյանը կտրուկ ''ոչ'' պատասխանեց եւ անջատեց հեռախոսը, որն անմիջապես անհասանելի դարձավ:

Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր.''Իշխանությունները դեմքը սկսվել է փոխվել...Ինձ հասած տեղեկություններով, ՀՀ Նախագահին վրդովվեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը: Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս...'':

Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես հաստատեց, որ Սամվել Դարբինյանի հարցը կքննարկվի ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստին: ''Այո, Սամվել Դարբինյանի պահվածքը, այն փաստը, որ նա ժողովրդին անվանել է անգիտակից, կքննարկվի գործադիր մարմնի նիստում'',-նշեց Շարմազանովը:

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ում դրված է Սամվել Դարբինյանի ազատման հարցը: 

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ Վանաձորի քաղաքապետն այս կապակցությամբ իր հարցազրույցում նշել էր, թե դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդն ինքը չի հասկանում` ինչ է անում:




Աղբյուրը` http://henaran.am/news_view.php?post_id=18412

Դիտումներ: 246 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: