Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 3 » Վանաձորցիները Ձեռք մեկնեցին կարիքավորներին
22:51
Վանաձորցիները Ձեռք մեկնեցին կարիքավորներին

<<ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ>> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ<<Առավել երանելի է տալը, քան առնելը>> աստվածաշնչյան հայտնի այս խոսքը այս տարի էլ որպես կարգախոս ընտրեցին ‹‹Նարեկացի›› եկեղեցասեր երիտասարդական միության անդամները` իրականացնելու արդեն ավանդույթ դարձած ‹‹Ձեռք մեկնիր›› բարեգործական ծրագիրը:

Բարեգործական ծրագիրն իրականացվում էր ինչպես Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոսպոս Չուլջյանի օրհնությամբ, այնպես էլ քաղաքի ուսումնական հաստատությունների` բուհերի, քոլեջների և դպրոցների (ՎՊՄԻ, ԵԿՏԱ, ԼՏՊՔ, ՎՊԲՔ, թիվ 1, 2, 6, 10, 11, 13, 20, 24, Էվրկա դպրոցների) աջակցությամբ: Ծրագրի իրականացման գործում իրենց ներդրումն ունեցան նաև ‹‹Սպարապետ››, ‹‹Արևիկ››, ‹‹Գրին Պլազա››, ‹‹Սանկտ Պետերբուրգ›› խանութները, տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ և պարզապես բնակչության ներկայացուցիչներ: Համատեղ ջանքերի արդյունքում ամանորյա նվերներ (տաք ձմեռային հագուստ և սնունդ) ստացան նախապես որոշված 20 ընտանիքի փոխարեն 27-ը:

Ողորմությունը քրիստոնեական մեծ սիրո արտահայտումն է: Ցավոք այդ սերն այսօր մեզանում պակասում է, հետևաբար և սիրո արդյունք համարվող առաքինությունները այլևս չեն նշմարվում: Սա ևս մեկ քայլ էր դեպի բարեպաշտություն, մանավանդ երբ իրապես կան ողորմության կարիքավորները:
Ու թեև կան ողորմության կարիքավորները, բայց չկան ողորմածները...
...սակայն երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:

Էմմա  Գրիգորյան
Դիտումներ: 503 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 2.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: