Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 18 » Վարչապե՞տն էլ նեղսրտած կարտագաղթի
21:24
Վարչապե՞տն էլ նեղսրտած կարտագաղթի

 

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վերահաստատել է իր այն որոշումը, որ քարոզարշավը միայնակ է տանելու: Ուշագրավ է, որ ներկաներից որեւէ մեկը չի էլ փորձել հակադարձել եւ այլ տարբերակ առաջարկել: Ինչպես միշտ, ՀՀԿ-ականների շրջանում տիրել է` «դե, եթե նախագահն է ասում, ուրեմն մի բան գիտի, ուրեմն այդպես է պետք» միտքը:

 

Yerkir.am-ին եւս մի քանի այլ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից, որն, ըստ էության, պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ վերջին նիստն էր: Մասնավորապես` թեթեւակի խոսվել է նաեւ հետագա կադրային նշանակումների մասին:


Մեր աղբյուրները հաղորդում են, որ նախագահը, աշխատելով մեղմ լինել, վերջին նիստերում, վարչապետ Տիգրան Սարգսյանին ակնարկել է, որ ընտրություններից հետո վերադառնա Կենտրոնական բանկ: Բայց վարչապետը թեեւ չի համարձակվել նախագահին հայտարարել, որ չի ցանկանում նախկին գործին վերադառնալ, բայց դեմքի արտահայտությամբ մի քանի անգամ հասկացրել է, որ իր սրտով չէ:

 

Վարչապետն իրեն ոչ այդքան հարազատ շրջապատի մարդկանց այդ խոսակցություններից հետո շտապել է հասկացնել, որ նեղսրտած է նախագահի նման պահվածքից, եւ որ չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում նախագահի հետ: Վարչապետը, ում որոշ ՀՀԿ-ականներ բնորոշում են որպես նախագահի սիրելի, հասկացրել է, որ եթե ամեն ինչ այս ձեւով գնա, չի բացառվում, որ պաշտոնանկությունից հետո լքի երկիրը:

 

Տիգրան Սարգսյանը իր` ԿԲ վերադարձի մասին խոսակցություններից հետո սկսել է այս ու այն տեղ գլուխ գովել, որ դրսից հրաշալի գործնական առաջարկություններ է ստացել, իսկ իրեն այստեղ ընդամենը ԿԲ նախագահի պաշտոնն են առաջարկում:



Դիտումներ: 399 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: