Քանի որ համացանցում նման թեմաներն ամենաորոնվող թեմաներից են հանդիսանում,այս գրառումովս փորձել եմ նման երևույթների մասին ինչ-որ ուսուցողական, դաստիարակչական մոտեցումով մեկնաբանություններ անել: Վարդան Այգեկցին իր «Խրատներ» աշխատության մեջ շատ հետաքրքիր նկարագրել է այդ ախտածին երևութները: Ես կփորձեմ ներկայացնել որոշ հատվածներ:Ըստ նրա շնությունը համարվում է բնական ախտ, ոչ թե օտարամուտ, քանի որ մարդկանց ծննդյան, աճման և որդեծնության պատճառն է: Իսկ արվամոլությունն արհեստածին է(ըստ իս իմաստ չունի բացատրել թե ինչի) և դուրս է ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԻՑ, սա նույնիսկ կենդանական չէ, հետևաբար համարվում է ավելի չար և զազրելի:Շնությունն(Ամուսնական դավաճանությունը) մյուսներից տարբերվում է նրանով, որ կատարվում է մեծ ամոթով, թաքուն, երկնչելով: Իսկ պոռնկություն է կոչվում այն, որը կատարվում է լրբությամբ, աներկյուղ և բացահայտ՝ առանց ամաչելու:Ամուսնական դավաճանության մասին մի հորդոր կա, տղամարդկանց ասում է, եթե Աստված ուզեր, որ տղամարդը մի քանի կին ունենար, Ադամի կողքին միայն Եվա չէր ստեղծի, կստեղծեր բազում կանայք: Իսկ ինչ ինչ պատճառներով բաժանվես եվ երկրորդ կին ունենաս պիտի ապաշխարես: Նա դավաճանողներին նմանեցնում է մարդկանց, որ գտնում են սպիտակ հաց, բայց խոզի պես կերակրվում են աղբով, նմանեցնում է նրանց, որ ունեն զուլալ ջուր, բայց խմում են զազրահոտ ճահճաջուրը ,ունեն անարատ ոչխարի կաթ, բայց խմում են շան արյունը: Նա դավաճանության անկողինը համեմատում է տղմոթ ցեխի, ժանտահոտ աղբի հետ, որը լցված է շան արյունով: Նա այդ ախտի մեջ թաղվածներին նմանեցնում է 3 գլղով մի մարմնով կենդանու, առաջի գլուխը շանն է, որը շատ հեշտ գայթակղվում է կերից, և կերի անուշ բույրից, երկրորդ գլուխը օձինն է, որը ողորկ է , սահուն, երբ որ մտնում է մեղքի մեջ, արդեն դժվար է դուրս գալը, թեփուկները չեն թողում, իսկ երրորդ գլուխն արծիվինն է, որն ուզում ե թռչ, պոկվի մեղքերից, բայց մյուս գլուխների պատճառով չի կարողանում: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ............
|