Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 20 » Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքանո՞վ են մեր երիտասարդները կապված նյութին
23:36
Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքանո՞վ են մեր երիտասարդները կապված նյութին
Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքանո՞վ են մեր երիտասարդները կապված    
     
 նյութին, ժամանակավորին ու անցողիկին: Իսկ ո՞ւր է հավիտենականը և 

արժեքավորը: Ո՞րն է մեզ համար կարևորը՝ խա՞չը, Խաչյալը՞, Հարուցյալ Քրիստոսը՞, թե՞…. 

Կարդացե’ք այս պատմությունը և կստանաք սրա պատասխանը: 

  ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐԸ 

ՍԱՄՎԵԼ ՍԱՐԿԱՎԱԳ ՍԱՖԱՐՅԱՆ 

  Ուրախ և աղմկոտ երեկո էր: Խրախճանքը շարունակվում էր: Շրջանավարտները տոնում էին

 իրենց չարչարանքի արդյունքը: Ավարտել էին համալսարանը և ամեն մեկը մտածում էր, թե 

ի՞նչ նվեր պիտի ստանա: Ոմանք ակնկալում էին մեքենայի բանալին, ոմանք՝ շրջագայության

 տոմս, դրամագլուխ և նմանատիպ այլ նվերներ: Կարծես թե տղաների միջև լուռ 

մրցակցություն էր սկսել, թե ո՞վ և ի՞նչ տեսակ նվեր պիտի ստանար: Դրանց մեջ էր նաև 

Ստեփանը: Տուն գնալու ճանապարհին նա մտածում էր, թե ծնողները իրեն ի՞նչ նվեր պիտի 

տան: Հնարավո՞ր է, որ հանկարծ նրանք խոշոր դրամագլուխ կամ ավտոմեքենա չդնեն իր 

տրամադրության տակ: Իր համար ամոթ պիտի լինի ընկերների մոտ, եթե դա չլինի; Չէ՞ որ 

հայրը բարոյական և քրիստոնեական խրատներով նրան բազմիցս հորդորել էր զերծ մնալ 

ավելորդ գայթակղություններից և բավարարվել ունեցածով: Սակայն դա մի պահ էր, նա իր 

երևակայությամբ վստահ էր, որ ծնողները անպայման իրեն անակնկալ կմատուցեն: Այս 


մտածումներով և տրամադրությամբ նա դռան զանգը խփեց ու տուն մտավ: Չէր սխալվել, 

նրան ընդառաջ եկավ հայրը և ասաց. 

- Սիրելի Ստեփան, սրտանց շնորհավորում ենք քեզ այս սպասված օրվա առթիվ: Որպես նվեր
 

ընդունիր մեզանից այս փաթեթը; Բացի’ր և ինքդ տե’ս, թե ի՞նչ կա ներսում, ասաց հայրը,- 

փաթեթը հանձնելով որդուն: 

  Հուզմունքից դողացող Ստեփանի ձեռքերում նվերը քանիցս շուռ ու մուռ եկավ, ապա 

բացվեց: Փաթեթի մեջ փայլում էր մի խաչ: Նրան թվաց, թե ծնողները իրեն ծաղրում են: Չափից

 ավելի բարկացած, նա վերցրեց խաչը, սեղմեց ափում և մոլեգնած մի կողմ նետեց այն: 

Լսվեց խուլ մի զնգոց, կարծես այն կոտրվեց հատակին ընկնելով: Իսկ Ստեփանը չարացած 

հայացքով նայում էր իր ծնողներին: Խեղճ ծնողներ, նրանք փորձում էին իրենց հայացքները 

փախցնել խուսափելու համար ամբարտավան որդու նայվածքից: Հաջորդ րոպեին նրանք

 նետվեցին դեպի խաչը: 

  - Տեսնում եմ, թե որքանո՞վ ես յուրացրել տարիների ուսումդ,- իրեն զսպելով խոսեց հայրը,- 

որքանո՞վ ես հարգում բարոյական արժեքն ու սրբությունը, որտեղ նույնիսկ թաքնված է քո 

ողորմելի երջանկությունը: Մոտեցի’ր, խաչը բարեբախտաբար չի կոտրվել, այն բացվել է, 

որովհետև այն իրենից գեղեցիկ և օրհնված տուփ է ներկայացնում, այնինչ նվերը՝ մեքենայի 

բանալին միջից ընկել է հատակին: Սակայն խաչաձև տուփը գեղեցիկ լինելուց յուրահատուկ է

 նաև նրանով, որ ինձ համար բացահայտեց որդուս արժանիքը: 


  Հայրական նախատինքի ամեն մի հնչյուն արձագանքեց Ստեփանի հոգում և ցնցեց նրան: 

Մնում էր հեկեկալով փլվել ծնկների վրա: Միայն չգիտեր նախ ներում պիտի հայցեր խաչն 

անարգելո՞ւ, թե՞՝ ծնողներին վիրավորելու համար: Իսկ դուք ի՞նչ եք կարծում:


Պատրաստեց՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյանը


Դիտումներ: 545 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: