Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 3 » <<Ամենափրկիչը>> գտավ իր տեղը
00:18
<<Ամենափրկիչը>> գտավ իր տեղը


Լոռու մարզի Արդվի գյուղը հայտնի է իր հրաշքով,  դա  Սուրբ Հովհաննես Օձնեցու գերեզմանն  է,   որ գտնվում է իր իսկ կառուցած եկեղեցում, որտեղ և ճգնել է կյանքի վերջին տարիներին:

2012  թվականի   ամռանը  արդվինցիները  և   տարածաշրջանի  հոգևոր  սպասավոր  Տեր   Վրթանես քահանա Բաղալյանը եկեղեցու հարակից տարածքում գտնվող հին   գերեզմանատնից   գտել  են 1003 թվականին թվագրվող  <<Ամենափրկիչ>>  տիպի  խաչքար

Խաչքարի  վրա  պատկերված  է  ավանդական`  ծաղկած  խաչ,  խաչի  վրա` Քրիստոս   (սրա  համար  էլ կոչվում  է  Ամենափրկիչ),  իսկ  ներքևում`  խաչի  երկու կողմերին   Սուրբ   Մարիամ   Աստվածածինը  և  Հովհաննես   Ավետարանիչը:   Խաչքարի վերևի   մասուն  փորագրված  է.  <<Սուրբ Խաչ Բարեխոսեա>>:

Բոլորս գիտենք. Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ և այն համալրվեց ևս մեկ թանգարանային նմուշով (արդեն իսկ եղած հինգ <<Ամենափրկիչ խաչքարին>> ավելացավ ևս մեկը):

 Մեզ մնում է միայն գիտակից լինենք եղած մշակութային արժեքները պահպանելու կամ  դրանք գնահատելու հարցում:

  

Վահե-Դավիթ Խաչիկյան



Աղբյուրը` http://miutyun.blogspot.com/2013/03/2012-1003.html

Դիտումներ: 680 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: