Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 7 » Դատավորն ամբաստանյալի հարազատներին հորդորել է ծնողներին տանել ծերանոց, իսկ երեխաներին՝ մանկատուն
22:02
Դատավորն ամբաստանյալի հարազատներին հորդորել է ծնողներին տանել ծերանոց, իսկ երեխաներին՝ մանկատուն
Այսօր փետրվարի 7-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց երկու քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է: Նրանց օգնություն են ցուցաբերել պատահական անցորդները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 78-ամյա, 2-րդ կարգի հաշմանդամ Լիզա Բաղդասարյանին եւ 52-ամյա, 1-ին կարգի հաշմանդամ Վեներա Անանյանին օգնություն ցուցաբերելուց հետո տաքսի ծառայության մեքենայով տեղափոխեցին իրենց բնակարան: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այսօր նշված դատարանում պետք է տեղի ունենար Լ. Բաղդասարյանի որդու՝ Կարեն Անանյանի դատավարությունը, ում նկատմամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2012 թվականի օգոստոսի 31-ին Կարենը իր քավորի՝ Արսեն Պեպանյանի հետ գտնվելիս է եղել «Արաբկիր» մանկական զբոսայգում, որտեղ բիլիարդ են խաղացել: Մինչ այդ Կարենը տեղեկացել է, որ 3-րդ երեխան պետք է ունենա, որից հետո իջել է զբոսայգի: Այստեղ Կարենը հանել է իր օրինական զենքը՝ «Սայգա-407»-ը, եւ ցույց տվել Արսենին: Կարեն Անանյանի կինը՝ Նելլի Առաքելյանը, ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել է, որ զենքը միամտորեն կրակվել է ցուցադրության ժամանակ: Որից հետո նկատել են, որ քավորը վատացել է, ու Կարենը իր քրոջ որդու՝ Սոսի հետ վիրավորին տեղափոխել են թիվ 8-րդ հիվանդանոց: «Գոհ ենք բժիշկներից, որ փրկեցին Արսենի կյանքը»,-ֆոտոլրագրողին ասել է Նելի Առաքելյանը: 

Մի քանի օր քավորի եւ Կարենի հարազատներով այցելել են հիվանդին, իսկ երբ Կարենը իմացել է, որ Արաբկիրի ոստիկանությունն իրեն է փնտրում տեղի ունեցածի առթիվ, ինքնակամ հրազենով ներկայանում է ոստիկանություն: Այստեղ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում եւ գործի քննությունն ավարտվելուց հետո Արաբկիրի դատախազության դատախազը հաստատում է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկվում է դատարան: 

Դատավոր է նշանակվում Արմեն Խաչատրյանը: Վերջինս ըստ դատարանի բակում հավաքված հարազատների, դատական նիստերը անհիմն ու անհեթեթ պատճառաբանություններով հետաձգում է, անգամ չի փորձում քննարկել Կարենի փաստաբան Արա Զաքարյանի բազմաթիվ միջնորդությունները: Իսկ երբ դատարանի դահլիճում քավորի եւ Կարենի հարազատները դատավորին տեղեկացնում են, որ հաշմանդամների եւ անչափահաս երեխաների խնամքը Կարենի ուսերին է, դատավորը ցինիկաբար պատասխանում է. «Երեխաների համար մանկատուն կա, տարեք մանկատուն, իսկ ծնողներին տարեք ծերանոց»: Տեղեկացնենք, որ Կարենի խնամքին են նաեւ 7-ամյա Ալբինան, 3-ամյա Լուիզան եւ 1-ամյա Էմին: Փաստաբան Արա Զաքարյանի մեկնաբանությունը կներկայացնենք քիչ ուշ:

Դիտումներ: 490 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
0  
1 Lilit   (12.02.2013 06:14) [Материал]
Petqe datavorni duq arajarkeyiq inq2 ir erexanerin manaktun isk cnoxnerin ceranoc tani...xaytarakutyun...u erb klini es ameni verj2 te iranq petqe ishenq chqavor xavi vra....

nts">
Имя *:
Email:
Код *: