Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 12 » ‹‹Ես աշխատում եմ, ես ժամանակ չունեմ, որ իրենով զբաղվեմ›› ասում է մայրը որդու մասին
00:00
‹‹Ես աշխատում եմ, ես ժամանակ չունեմ, որ իրենով զբաղվեմ›› ասում է մայրը որդու մասին
Վանաձորի մանկատան նախկին սան, 17-ամյա Խաչիկ Գալստյանը, ով անհետացել էր դեռեւս 2012 թվականի հուլիսին, հայտնվել է:
Այս տեղեկությունը NEWS.am-ի Լոռու թղթակցի հետ զրույցում հաստատեց Խաչիկի մայրը՝ Կարինե Գալստյանը, նշելով, որ տղային գտել է եղբայրը՝ Գեւորգ Գալստյանը:

«Խաչիկի պատմելով ինքը Հոկտեմբերյանի կողքի գյուղերում աշխատել է, ասում է իրեն աշխատեցրել են ու վերջում փող չեն տվել, ասում է անասնապահությամբ է զբաղվել»,-ասաց նա, նշելով, որ Խաչիկին եղբայրը տուն է բերել դեկտեմբերի 28-ին Արմավիր քաղաքին հարակից գյուղերից մեկից: Կարինե Գալստյանը սակայն, չի պատրաստվում Խաչիկին պահել, մայրը խնդրում է, որ որդուն նորից մանկատուն ընդունեն: «Ես չեմ կարող իրան պահել, տղա ջան, ինձ օգնեք իրեն մանկատուն հանձնենք, թող տանեն էնտեղ պահեն….ես աշխատում եմ, ես ժամանակ չունեմ, որ իրենով զբաղվեմ»,-ասաց նա:

Հարցին, թե եթե չէր պահելու որդուն, ինչո՞ւ մի շարք փաստաթղթեր ստորագրեց եւ որդու խնամակալությունը վերցրեց իր վրա, Կարինեն պատասխանեց. «Դե եսիմ, հիմա չեմ կարում պահեմ, մի ամիս հետո՝ փետրվարին, նրա 18 տարին լրանում է, թող տանեն մանկատուն ու էնտեղից էլ բանակ ուղարկեն, ես չեմ կարա իմ տնից իրան բանակ ճամփեմ»:

Մայրը մեզ հետ զրույցում բազմիցս պնդեց, որ չի կարող եւ չի պատրաստվում 17-ամյա տղային պահել, դրա համար էլ ուզում է թեկուզ մեմ ամսվա համար մանկատուն «գցել»: Մինչդեռ ըստ սահմանված կարգի, մանկատուն կարող են ընդունվել մինչեւ 16 տարեկան երեխաները, իսկ այս դեպքում Խաչիկ Գալստյանը 18-ը լրանում է մեկ ամսից:

Հարկ է նշել, որ մայրը որդուն մանկատնից հանել է անհետանալուց ամիսներ առաջ, որից հետո էլ տղան կորել էր: Նշենք, որ Խաչիկի թե մայրը, թե հայրը ազատազրկված են եղել, հայրը մինչ օրս գտնվում է կալանավայրում:


Դիտումներ: 499 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: