Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 24 » Ես ԸՆԴԴԻՄԱԴԻՐ եմ
00:13
Ես ԸՆԴԴԻՄԱԴԻՐ եմ
Ես ԸՆԴԴԻՄԱԴԻՐ եմ, ընդդիմադիր եմ իմ ամբողջ հոգով, բանականությամբ և խառնվածքով:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ եմ, որովհետև Հայաստանում բնակչության մեծամասնությունը աղքատության մեջ է:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ եմ, որովհետև ալյուրի գինը օր օրի թանկանում ու շուտով հայերն էլ կսկսեն ամբողջ աշխարհի մարդկանց պես հաց պարզապես քիչ ուտել, և մենք չենք լինի աշխարհի ամենաշատ հաց ուտող ժողովուրդը:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ եմ, որովհետև ալյուրի պես ամեն ինչ թանկանում է` մեկ ճգնաժամի մեկ չգիտես ինչի հետևանքով ու ժողովուրդը սպասում է ինչ-որ մեկի բարեհաճությանը` գները մի 100 դրամով իջեցնելու համար, իսկ էդ մեկն, ընդհակառակը, ավելի է բարձրացնում:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ եմ, որովհետև ոչ մի մասնագետ իր տեղում չէ. բժիշկն աշխատում է խանութպան, լեզվաբանը` կանաչի ծախող, ֆիզիկը` տաքսու վարորդ, պատմաբանը` թաղի շարադրություն գրող ու այսպես շարունակ.....
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ եմ, որովհետև բոլոր գործարաններում վժվժում ու տիրություն են անում վաղուց արդեն մկներն ու առնետները, իսկ տանիքին բույն են հյուսել խաղաղության խորհրդաբիշ աղավնիները, ով զարմանք, ժողովուրդ հիմա խաղաղ ենք ապրում....խընդալ կարելի:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ եմ եմ, որովհետև զինադադարից այս կողմ ավելի շատ մարդ է զոհվել, քան երևի պատերազմի ընթացքում, իսկ մեր արտգործնախարարը երևի չգիտի էլ, որ մենք էլ պատերազմի մեջ չենք:
ընդդիմադիր եմ, որովհետև ազգս հասել է մուրացկանության:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ եմ, որովհետև կրթական համակարգը խելացի մազերից զրկված մի անխելք նախարար դարձրեց փորձադաշտ եվրոպական կրթական խաղերի ու չգիտեմ էլ ինչ զահռուզիբիլների համար:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ եմ, որովհետև իշխանությունն անընդհատ վերարտադրում է իրեն:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ եմ, որովհետև այսպես էլ ապրել հնարավոր չէ:
Բայց ես միշտ կմնամ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, քանզի յուրաքանչյուրին պետք է հիշեցնել, որ մենք հենց փետրվարի 18-ին , ազգիս մի ստվար հատված հայտարարաեց, որ ինքն էլ չի ուզում այսպես ապրել.....


Ռոլանդ Թմոյան


Հ.Գ. Նյութի մասին կարծիք կարող եք արտահայտել և Ձեր ընդիմադիր լինելը պարզաբանել հետևելով այս հղմանը` https://www.facebook.com/roland.tmoyan/posts/489735394419140




Դիտումներ: 575 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: