Իրականում ցավում եմ, որ օրեր առաջ ի պատասխան մեր հասցեին հնչեցրած վիրավորանքների,ստիպված եղա դիմել ականջ ծակող արտահայտչամիջոցների, ինչը ոչ հաճելի, բայց համարժեք գործելաոճ էր:
Հույս ունեի, դրա առիթը այլևս չեմ ունենա:
Արիուտես, ես լավատես էի:
Այսօր Րաֆֆու նյարդերը տեղի տվեցին և նա ինձ ակնարկեց "ֆեյսբույքան", "փոքր մարդու փոքր գրածներ" բառերով:
Հակասում եք Ձեզ, Րաֆֆի:
Նախ, բարեկրթության մասով եք հակասում ու հանդուրժողականության բացակայությամբ այլակարծության նկատմամբ:
Հետո հակասում եք, երբ "փորք" անվանելով ինձ և կարծիքներս, պատվի եք արժանացնում և խոսում եք դրանց մասին Ձեր հանրահավաքին:
Հետո հակասում եք, երբ հանձն եք առնում օրենքով գործել, սակայն քաղաքապետարանի կողմից օրենքով մերժված հայտին ի հակառակ կոչ եք անում կրկին հավաքվել Ազատության հրապարակում:
Հետո հակասում եք, երբ օրեր առաջ հայտարարում եք, թե 80/20 հարաբերակցությամբ հաղթել եք, իսկ երեկ ՀՀ Նախագահի մոտ առաջարկում եք "կրկնակի" քվեարկություն:
Հետո հակասում եք, երբ հարգելով ՀՀ Սահմանադրությունը, միաժամանակ ՀՀ Նախագահին առաջարկում եք լուծարել Ազգային Ժողովը: