Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 6 » Հայաստանում կատարում են աշխարհում սրտի ամենաէժան վիրահատությունը
15:36
Հայաստանում կատարում են աշխարհում սրտի ամենաէժան վիրահատությունը


Այսօր Հայաստանում գործում է 5 հիվանդանոց, որոնք զբաղվում են սիրտ-անոթային հիվանդությունների բուժմամբ, կատարվում են սրտի վիրահատություններ, ինչը սխալ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի ղեկավար Շահեն Խաչատրյանը:

«Հարկավոր է ունենալ 2 կլինիկա, որոնք լինեն շատ լավ հագեցած բժշկական տեխնիկայով, իսկ բժիշկները կլինեն պրոֆեսիոնալ»,-ասաց Շ. Խաչատրյանը:

Նրա խոսքով` սրտի վիրահատությունները հարուստ երկրներում կատարվում են 25-30 հազար դոլարով, իսկ Հայաստանում կատարում են աշխարհում սրտի ամենաէժան վիրահատությունները` 6-8 հազար դոլարի սահմաններում, և տարեկան 3000 մարդ սրտի հետ կապված վիրահատական միջամտության կարիք է ունենում:

Շ. Խաչատրյանի խոսքով` սիրտ-անոթային հիվանդությունները բազմաթիվ են` բարձր զարկերակային ճնշում, սրտամկանի ինֆարկտ, ուղեղային ինսուլտ և այլն, սակայն ամենամահաբերը սրտամկանի ինֆարկտն է, որի դեմ բոլոր երկրներում պետությունը անմիջական մասնակցություն է ունենում նման հիվանդների բուժման գործընթացին, սակայն մեզ մոտ չկա պետական աջակցություն:




Աղբյուրը` http://www.aysor.am/am/news/2013/03/06/shahen-khachatrian/

 

Դիտումներ: 702 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: