Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 20 » ՀՀ ՊՆ արձագանքը` Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումներին
10:50
ՀՀ ՊՆ արձագանքը` Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումներին
ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագրի 121-րդ կետի (առ 08:00 19.02.2013, www.raffi4president.am/hy/violations) և նույն ամփոփագրին կից էլեկտրոնային լրատվամիջոցներում ներկայացված լուսանկարի կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն հայտնում է հետևյալը.

2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության ընթացքում 1988 տեղամասերից ոչ մեկում դիտորդական առաքելությունների և խմբերի կողմից չի արձանագրվել զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևիցե դեպք:

Չբացառելով զինծառայողների ուղղորդման հնարավորությունը՝ այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ-ն առաջակում է հայտնել, թե որ ընտրատեղամասում և երբ է արված լուսանկարը` միջադեպի մանրամասները ճշտելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

ՀՀ պաշտպանության նախարարություն


Դիտումներ: 511 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: