0 1
Ռոբերտ Նազարյան (05.04.2014 03:29)
[ Материал]
Ողջույն ՀՀԿ Գործադիր Մարմնի Տիարք, (04 Ապրիլի 2014թ.)
Ստեղծել Նոր Գիտության Նախարարություն
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, երբ պետք է կազմվի նոր կառավարություն, հույսի շող առաջացավ, որ ժամանակն է փոխելու նաև Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Ինքներեդ դատեք, ես «Facebook»-ում կարդացի թե ինչպես է մեր նախարարը հպարտանում որ վեց տարուց ավել նա անդամակցում է այդ համացանցին։ Այնպես է ուրախանում կարծես թե մեր Հայկական և իր կողմից ստեղծված, նոր սոցիալական համացանցի մասին է խոսքը և ոչ թե օտար երկրի հետախուզական լրտեսման գործիքի մասին։ Ես կարդացել եմ Պր. Աշոտյանի «Facebook»-ում կատարած իր բոլոր գրառումները և լրատվական միջոցներով տարածված իր հոդվածները։ Իմ հետազոտության արդյունքները պարզել են, որ «գիտություն» բառի որոնման ժամանակ, չնչին - 2% տարբերությամբ, այն հանդիպում ենք միայն իր պաշտոնի անվան՝ «...գիտության նախարար» բառակապակցության մեջ։ Պր Աշոտյանի ողջ գործունեությունը, համաձայն իր վեց տարվա «Fasebook»-յան գրառումների, ամբողջությամբ վերաբերվում է միայն կրթության ասպարեզում իր կատարած փորձարարական-նորարական հերոսություններին։ Բայց ու՞ր մնաց գիտության ասպարեզը, որը նույնպես իր պաշտոնի մասն է կազմում։ Արդյո՞ք ինքը գաղափար ունի թե ինչի մասին է խոսքը և ինչպե՞ս պետք է այն հաղթահարել։ Բայց ինչպես կարող է մեկը գաղափար ունենալ հիմնարար գիտությունների մասին (տեսական ֆիզիկա, մաթեմատիկա և այլն...), ով ավարտել է բժշկական համալսարանը։ Մենք շատ լավ գիտենք թե ովքե՞ր են ընդունվում բժշկական համալսարան և ինչ՞ու համար են ընդունվում... Եվ այդպիսի կրթական անցյալ ունեցող անձը պետք է փրկի Հայաստանի կործանվող գիտությունը։ Եթե այդքան լավ է ավարտել բժշկական համալսարանը, ապա նշանակեք իրեն առողջապահության նախարար և ոչ թե գիտության նախարար։ Ես տեղյակ եմ նաև Պր. Աշոտյանի կայծակնային մտածողության կարողությունների մասին որոնք լավագույնս դրսևորվում են «ԿՎՆ» սովետասիոնիստական մրցախաղերում։ Պր. Արմեն Աշոտյանը իրազեկ չէ գիտական ասպարեզին, պատկերացում չունի թե ինչ՞ի մասին է խոսքը, ի՞նչ պետք է անել և հետևաբար ի վիճակի չէ այն կառավարելու։ Երկու կարծիք չի կարող լինել այս մասին։ Բայց քանի որ Պր. Արմեն Աշոտյանը ՀՀԿ Նախագահի տեղակալն է և հասկանում եմ որ առանց պաշտոն չի կարող մնալ, հետևաբար ես առաջարկում եմ հետևյալ լուծումը։
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը տրոհել երկու նոր նախարարությունների՝ առանձին կրթության նախարարության և առանձին գիտության նախարարության։
Մենք Հայաստանում ունենք այնպիսի նախարարություններ որ Աշխարհը չունի և ոչինչ չի պատահի եթե ունենանք նաև առանձին գիտության նախարարություն։ (Պետք է շտապել այս հարցում քանի դեռ շախմատի նախարարություն չի ստեղծվել։ - կատակ) Թող կրթության նախարար մնա ձեր սիրասուն զավակ Արմեն Աշոտյանը, իսկ գիտության նախարարի համար խորհուրդ եմ տալիս ընտրել գործից հասկացող բանիմաց մեկին, լավ կլինի լինի տեսաբան ֆիզիկոս, և պարտադիր չէ նաև որ նա լինի կուսակցական։ Բայց պարտադիր է որ նա երբևէ գրանտակեր եղած չլինի։
Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը
Ռոբերտ Նազարյան robert@nazaryan.com
Հ.Գ. - Իհարկե հասկանում եք որ ես անձնապես չեմ ճանաչում Պր. Արմեն Աշոտյանին և ոչ մի անձնական թշնամանք չունեմ իր նկատմամբ։ Ես բացառապես ղեկավարվում եմ Հայաստանում ազգային գիտության վերազարթոնքի տեսլականով, որին խանգարում է Պր. Արմեն Աշոտյանը։
|