Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 20 » Կարող ենք հպարտությամբ նշել, որ այս ընտրություններում հաղթեց ժողովուրդը. Լոռու մարզպետ
10:57
Կարող ենք հպարտությամբ նշել, որ այս ընտրություններում հաղթեց ժողովուրդը. Լոռու մարզպետ
ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն շնորհավորական ուղերձ է հղել նախագահական ընտրությունների կապակցությամբ.

«Հարգելի հայրենակիցներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նրանց թվում մենք՝ լոռեցիներս, հանրապետության պատմության մեջ արձանագրեցինք ևս մեկ կարևորագույն էջ՝ հանրապետության նախագահի ընտրության քաղաքական կարևորագույն իրադարձության կայացումը:
Մենք կարող ենք հպարտությամբ և գոհունակությամբ նշել, որ այս ընտրություններում հաղթեց ժողովուրդը, նրա միասնական կամքն ու ազատ, ժողովրդավարական պայմաններում իր ձայնը տալու և իր համոզմունքի տերը լինելու վճռականությունը:

Հանրապետության համար բախտորոշ այս իրադարձության առիթով ես խորին շնորհակալություն եմ հայտնում իրատես և սթափ գիտակցականություն դրսևորած մեր բոլոր հայրենակիցներին՝ ընտրություններին նրանց ակտիվ մասնակցության և իրենց կամքի ազատ արտահայտման իրավունքից լիարժեքորեն օգտվելու համար:

Խորին շնորհակալություն՝ Լոռու ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, նախագահի թեկնածուների վստահված անձանց և դիտորդներին, ընտրությունը լուսաբանած լրագրողներին:

Ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծամասնության քվեով ընտրված Հանրապետության նախագահը սոսկ իրեն ձայն տված ընտրողների նախագահը չէ, այլ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, համայն հայ ժողովրդի ազգային պետականության առաջնորդը և Հանրապետության զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է, ով անկախության, երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:

Ուստի Լոռու մարզի ազգաբնակչության անունից շնորհավորում եմ մեծարգո Սերժ Ազատի Սարգսյանին՝ առաջիկա հինգ տարիներին այդ պատվավոր և պատասխանատու առաքելությունն ստանձնելու համար, համոզված լինելով, որ Ապահով Հայաստանի ծրագիրը մի նոր բարձրագնա աստիճան է լինելու մեր հանրապետության սոցիալ-տնտեսական, հոգևոր և մշակութային զարգացումների համար»,-ասված է մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղերձում: 


Դիտումներ: 533 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: