Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 3 » Լոռու մարզի Դարպաս գյուղ (տեսանյութ)
12:12
Լոռու մարզի Դարպաս գյուղ (տեսանյութ)

Մինչ երկրաշարժը, Վանաձորից 4 կմ դեպի արևմուտք գտնվող Դարպաս գյուղը ծաղկում էր ապրում: Ուներ իր մշակույթի տունը` առանձին դահլիճներով, հարուստ գրադարան, երաժշտական դպրոց, մանկապարտեզ, ասֆալտապատ ճանապարհներ, 24-ժամյա ջուր, երկհարկանի գյուղապետարան, սննդամթերքի կետեր: Իսկ այսօր համայնքի գխին կուտակված բազում խնդիրներ կան, որոնց լուծումը համայնքի բյուջեով, ըստ գյուղապետի, անհնար է: Իսկ Դարպասը հազարամյակների պատմություն ունեցող գյուղ է: Այդ են վկայում գերեզմանատան սև տուֆից կերտված սալաքարերի վրայի փորագրությունները:

Խորհրդային տարիներին թեև Դարպասը սովխոզ տնտեսություն է եղել, սակայն գյուղում ու Վանաձորի մոտակայքում մոտ 150 հիմնարկ-ձեռնարկություններ են գործել: «Մարդիկ աշխատանք ունեին, իսկ հիմա Դարպասում արտագնա աշխատանքով են ապրում»,- ասում է համայնքապետ Սամվել Ավետյանը:

Համայնքի ղեկավարն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումն ու Դարպաս մտնող ճանապարհի եզրին գտնվող բլրալանջի սողանքի վերացումն է համարում: Սողանքը, սակայն, համայնքի միակ հիմնախնդիրը չէ: 2300 բնակիչ ունեցող գյուղը Վանաձորի հետ կապող երկու կամուրջները վթարային վիճակում են: Դրանք Վանաձոր քաղաքի վարչական տարածքում են, բայց սպասարկում են Դարպասին:

«Ունենք 2 հատ ճանապարհ՝ կենտրոնին, մարզկենտրոնին միացման համար, որոնցից մեկը սողանքավտանգ ա, 2-ն էլ՝ կամուրջները 60 տոկոսանոց խիստ վտանգավոր, քանդման ենթակա: Բյուջեն բավական չի, որ էս ճանապարհները կարանամ կառուցեմ: Վիճակը սարսափելի վատ է, գրություն եմ ուղարկել մարզպետարան, մարզպետը խոստացել ա գոնե նվազագույն օգնություն հատկացնի, սպասում ենք, տեսնենք՝ ինչո՞վ կարան օգնեն, ի՞նչ կարան անեն»,- ասում է Դարպասի համայնքապետ Սամվել Ավետյանը:



ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  և  ՏԵՍԱՆՅՈՒԹԸ   ԴԻՏԵՔ  ԱՅՍՏԵՂ` http://168.am/2013/03/03/190156.html

Դիտումներ: 746 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: