Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 4 » Նովոսելցովոյում վաղնջական ժամանակների կյանքով են ապրում
22:23
Նովոսելցովոյում վաղնջական ժամանակների կյանքով են ապրում

Լոռու մարզպետի կարգադրությամբ մարզի համայնքերում վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբը 2012թ. նոյեմբերի 30-ին մարզի Նովոսելցովո գյուղում պարզել է, որ համայնքապետ 


Համայնքապետ Ռ. Դավոյանը հանձնաժողովին հայտարարել է, թե գնված բենզինը ծախսել է իր անձնական ավտոմեքենան համայնքապետարանի կարիքների համար օգտագործելու ընթացքում, սակայն իր փաստարկը հիմնավորող փաստաթղթեր չի ներկայացրել:Ռուբեն Դավոյանը համայնքի բյուջեի «տրանսպորտային նյութեր» հոդվածով 2010թ. ծախսել է 100 հազար դրամ, 2011 թ.` 200 հազար, 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 149,9 հազար դրամ: Համայնքապետի կատարած ծախսերը մեծ չեն, սակայն հարցն այն է, որ Նովոսելցովո համայնքի հաշվեկշռում գրանցված կամ վարձակալված ավտոմեքենա չկա:

Ռուբեն Դավոյանը բյուջեի գումարներով, առանց հիմնավորող փաստաթղթերի, 2011թ. գնել է 150 հազար դրամի շինանյութ: Համայնքի բյուջեի ծախսումներից  հանձնաժողովը հայտնաբերել է նաև ֆինանսական այլ խախտումներ: Նովոսելցովո համայնքի բյուջեի 2012թ.-ի տարեկան եկամուտները կազմել են 5,7 մլն դրամ, փաստացի մուտքերը կազմել են 4,1 մլն դրամ: Ռուբեն Դավոյանը բյուջեի 66,5%-ը հատկացրել է աշխատավարձի վճարմանը, միաժամանակ փաստաթղթերով չի հիմնավորում մնացած 33,5%-ի ծախսումը:

Նովոսելցովոյի 200-ից ավելի բնակիչներն ապրում են վաղնջական ժամանակների կյանքով: Անանցանելի են գյուղ տանող և գյուղամիջյան ճանապարհները: Գյուղը մանկապարտեզ և դպրոց չունի: Դպրոցահասակ 16 երեխա սովորում է հարևան Սարատովկա գյուղի դպրոցում, որը Նովոսելցովոյից 5 կմ հեռու է:

«Գյուղում անգամ խանութ չունենք, տան պակասը գնելու համար կիլոմետրերով ճամփա ենք գնում: Մի երկու մետր հեռավորությամբ գազի տրուբեն ա գնում, մեկը չկա, որ ասի՝ էդ գործը բզի, առաջ գնա: Որ հարմարություն չկա, մարդիկ ո՞նց են գյուղում մնալու»,- ասում է Արտակ Անտոնյանը, ով Ռուսաստանում աշխատած  փողով է պահում գյուղում ապրող իր ընտանիքը:

Վերջին տարիներին Նովոսելցովոյում լուծվել է միայն ջրամատակարարման խնդիրը: «Ջրագիծ եմ սարքել, գյուղի զարգացման ծրագրով ենք սարքել, 62 մլն դրամ է ծախսվել»,- ասում է համայնքապետը: Ամեն տարի Նովոսելցովոյից 100 տղամարդ է մեկնում արտագնա աշխատանքի՝ գյուղի 620 գլուխ անասունի խնամքը թողնելով կանանց:

Համայնքապետարանը համայնքի զարգացման 2013-2016 թթ. քառամյա զարգացման ծրագիր չունի: Քառամյա զարգացման 2009-2012 թթ. ծրագրում Ռ.Դավոյանը համայնքի թույլ կողմերը համարել է համայնքի ճանապարհների և խմելու ջրի ներքին ցանցի անմխիթար վիճակը, գյուղում ծնելիության նվազումը, արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թիվը, հասարակական տրանսպորտի բացակայությունը և գյուղի կրթական ցածր մակարդակը:

Համայնքի ուժեղ կողմեր է համարել գյուղից 2 կմ վերև գտնվող տորֆի հանքը, գյուղի բնական ջրերի մեծ պաշարները, հանգստի գոտի ստեղծելու պայմանները, ջրային ավազահանքի առկայությունը և ձկնաբուծությունը զարգացնելու մեծ հնարավորությունը:

Ռոբերտ Դավոյանը իր պաշտոնավարման տարիներին այդպես էլ չի վերացրել համայնքի թույլ կողմերը, իսկ համայնքի զարգացման գործում առկա ուժեղ կողմերը նպատակային չի օգտագործել:

«Ալեզի» ՍՊԸ-ն Նովոսելցովոյին հարող Ձորագետ գետի վրա արդեն 7 տարի շարունակ կառուցում է «Տաշիր ՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանը: Վերջինիս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006թ. ապրիլի 19-ին  տված լիցենզիան ուժի մեջ է եղել մինչև 2008թ. ապրիլի 19: Լիցենզիան վաղուց կորցրել է իր ուժը:

«Հէկ-ի շինարարության տերն սկզբում Անդրանիկ Քարամյանն էր, հետո թողեց գնաց, հիմա Սերգեյ Մուրադյանն է գործ անում»,- ասում է Ռուբեն Դավոյանը: «Քարամյանը հէկ-ը վաճառե՞լ է Մուրադյանին»,- հարցնում եմ համայնքապետին: «Չի վաճառել, ինչ-որ հարցեր կային, թողեց-գնաց, փաստորեն»,- պատասխանում է Ռուբեն Դավոյանը:

Հէկ-ի գործարկման վերաբերյալ հանրային քննարկումների, սեփականատիրոջ փոփոխման և մի շարք այլ հարցերի համայնքապետ Ռուբեն Դավոյանը հստակ պատասխաններ չտվեց. «Դե, սա երկար խոսակցություն է, սա բնապաշտպանություն, ասենք ջուրը մերը չի արդեն: Ջուրն արդեն Անդրանիկ Անդրեասյանից է վերցնում: Մենք հէկ-ի տարածքն ենք տվել, 2005թ.-ից այդ գործարքը գնում ա»:

Համայնքապետը տեղյակ չէր նաև «Տաշիր ՀԷԿ-1»-ի կառուցելուց հետո գյուղին հարող Ձորագետի բնապահպանական ռիսկերից, սակայն ասաց, որ «Ալեզի» ՍՊԸ-ն իրեն հատկացված 2,15 հա հողի համար տարեկան 34 հազար դրամ հարկ է վճարում համայնքի բյուջեին:

Նովոսելցովոյի խնդիրների վերաբերյալ «Հետքը» մեկնաբանություններ խնդրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից: «Նովոսելցովոն բնակչության թվի հետ կապված, իրոք, խնդիրներ ունի: Մենք ունենք 16 համայնքներ, որտեղ նախադպրոցական և դպրոցական ուսուցման խնդիրը բաց է: Դա պայմանավորված է բնակչության ցածր թվաքանակով: Շատ լուրջ խնդիր է: Հետագայում միգուցե գնանք նրան, որ համայնքի համար մի միկրոավտոբուս գնելու միջոցով կազմակերպենք երեխաների ուսուցման գործը»,- ասաց մարզպետը:





Աղբյուրը` http://hetq.am/arm/articles/24064/novoselcovoyum-vaxnjakan-zhamanakneri-kyanqov-en-aprum.html

Դիտումներ: 1087 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: