Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 11 » Պահպանենք մշակութային արժեքնե՞րը, թե՞ ԱԺ պատգամավորին
17:43
Պահպանենք մշակութային արժեքնե՞րը, թե՞ ԱԺ պատգամավորին
  
 

Ինչպես կոչել դպրոցի տնօրենի պաշտոն զբաղեցնող մարդուն, ում զանգում տեղեկացնում են, որ իրենց գյուղ քաղաքից մի խումբ երիտասարդներ են գնալու, որպեսզի մաքրեն և բարեկարգեն գյուղի հուշարձաններից մեկը: Տնօրենին խնդրում, որ աշակերտների մի խումբ ուղարկի, որ օգնեն երտասարդ բարեգործներին:

Եվ այս Աստվածահաճո առաջարկին հնչում է այսպիսի պատասխան.

‹‹Ես երեխաներին չեմ կարող ուղարկել Ձեզ օգնելու, քանի որ այդ օրը մենք դպրոցում հյուր ենք սպասում` ԱԺ պատգամավոր››: Նշեմ նաև այն, որ զանգահարողը քահանա է եղել:

Երիտասարդները որոշում են առանց կողմնակի օգնության մաքրել տարածքը: Եվ երբ սկսում են աշխատանքները նրանց է մոտենում մի տատիկ` ում տունը հուշարձանի հարևանությամբ է: Գալիս է ողջունում նրանց աշխատանքը և անցնում բուն նյութին.

‹‹Ապրեք երեխեք ջան` ոչ մեկ տիրություն չի անում: Սենց վատ վիճակում նկարեք տարեք մարզպետարան, սաղին ցուց տվեք գոնե դրանից հետո տարն մեկ գան մաքրեն››: Սա էլ այս գյուղի երկրորդ ‹‹անակնկալն›› էր: Ուր ենք հասել, ինչքան ենք ծուլացել, որ նույինիսկ ալարում ենք մեր շրջապատը մաքրենք և հետո բողոքում ենք, որ լավ չենք ապրում` մեղադրելով կառավարությանը: Սա արդեն ուրիշ հարց է, որին կանդրադառնամ անպայման:

Ի վերջո եկեք բոլորով համախմբվենք և պահպանենք, ոչ թե պատգամավորներին, այլ մեր հարստությունները` հուշարձանները, եկեղեցիները:

Դիտումներ: 586 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: