Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 16 » Սեմինարներ Վանաձորի դպրոցներում
23:47
Սեմինարներ Վանաձորի դպրոցներում

ՎԱՆԱՁՈՐԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ (ՎՊՄ) ստեղծվել է 2011 թվականին Վանաձոր քաղաքի թվով 10 դպրոցների ակտիվ աշակերտների կողմից: Ստեղծումից ընդամենը շաբաթներ անց քաղաքի դպրոցներում կազմակերպեցին սեմինարներ <<Մարդու իրավունքները պատանու աչքերով>> թեմայով: Այն իր մեջ ներառում էր ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների հռչակագիրի 30 հոդվածները: Ծրագիրը ամփոփվեց 2011թ. դեկտեմբերի 10-ին, այդ օրը ՄԱԿ-ը հռչակել է Մարդու Իրավունքների միջազգային օր: Խումբը նաև մեծ ավանդ է ունեցել <<Նարեկացի>> երիտասարդաց միության (ՆԵՄ) կազմակերպած <<Ձեռք Մեկնիր>> բարեգործական ծրագրին: ՎՊՄ-ի անդամները  մասնակցություն են ունեցել ՆԵՄ-ի կազմակերպած գրեթե բոլոր ծրագրերին: 

Այս տարի դեկտեմբերին վերակազմավորված ՎՊՄ-ն ևս իր գործունեությունը սկսում է սեմինարներով: Այս տարվա սեմինարները կրում են           <<Վատ սովորություններ>>  խորագիրը: Սեմինարի նպատակն է պատանիներին իրազեկ դարձնել վատ սովորությունների ազդեցությանը առողջության վրա:


ս


Կից նյութեր: Նկար 1 · Նկար 2
Դիտումներ: 601 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: