Գլխավոր էջ » 2013»Փետրվար»20 » Շիրակի մարզի պարտությունը ծանր է նստելու ՀՀԿ-ականների վրա. Ժողովուրդ
10:43
Շիրակի մարզի պարտությունը ծանր է նստելու ՀՀԿ-ականների վրա. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Շիրակի մարզի բարձրաստիճան ՀՀԿ-ական պաշտոնյաները շատ ծանր են տարել մարզի երեք քաղաքներում՝ Գյումրիում, Արթիկում և Մարալիկում, Սերժ Սարգսյանի պարտությունը: Միայն Գյումրիում Ս. Սարգսյանը ստացել էր մոտ 27 տոկոս ձայն, իսկ Րաֆֆին՝ 69,4 տոկոս:
Երեկ նույնիսկ լուրեր էին շրջանառվում, թե Շիրակի մարզում Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը չի դիմացել «այդ ծանր հարվածին» ու սրտի կաթված ստացել: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում, սակայն, Մինասյանը հերքեց լուրերը: Իսկ թե ինչո՞ւ է Ս. Սարգսյանը պարտվել մարզի երեք քաղաքներում, նա չցանկացավ մեկնաբանել: Տեսակետ կա, որ նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի պարտությունը շատ ծանր է նստելու մարզի պաշտոնյաների վրա:
Պարբերականը հիշեցնում է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ էլ, երբ ՀՀԿ-ն պարտվեց Գյումրիում, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ստիպված եղավ լքել պաշտոնը, նրան արգելվեց առաջադրվել ՏԻՄ ընտրություններում: