Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 04

                   
Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին:
Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 675 | Ավելացրեց: davah | Ամսաթիվ: 04.01.2013 | Մեկնաբանություններ (0)

                



Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 589 | Ավելացրեց: davah | Ամսաթիվ: 04.01.2013 | Մեկնաբանություններ (0)

Նրա մեջ արթնացնել ազգային-հայրենասիրական արժանապատվություն, որպես հայ, գիտակցել տալ, որ եթե այսօր նա ինքն իրեն արաբ, պարսիկ կամ հույն չգիտի, այլ որպես հայ գիտի, դա իր նախնիների անձնազոհ հայրենասիրության և եկեղեցասիրության շնորհիվ է: Իսկ նա այսօր չի ընդունում այն արժեքները, հանուն որոնց իր նախնիներն իրենց կյանքն են զոհել. հանուն սրբության, հանուն հավատի և հանուն Հայրենիքի: Եթե նա շարունակի իր անտարբեր ընթացքը Եկեղեցու հանդեպ, ապա կվաստակի անարժան ժառանգի տիտղոս, և կստացվի, որ հատկապես իր նախնիներն իզուր են հեղել իրենց արյունը, քանի որ դա այսօր արժեք չունի իրենց հետնորդի մոտ: Այսպիսի հայրենասիրական մոտեցմամբ հարկավոր է պատվախնդրություն արթնացնել նրա մեջ և պապերի հանդեպ ունե ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 458 | Ավելացրեց: davah | Ամսաթիվ: 04.01.2013 | Մեկնաբանություններ (0)



Հոգևորականն, ինչպես աղոթքի մեջ է ասվում, Աստծուց ունի այդ իշխանությունը: Ասվում է. ինչ-որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, ինչ արձակեք, արձակված կլինի: Այդ իշխանությամբ, որ գալիս է դեռևս առաքյալներից, քահանան գիտակցաբար եկեղեցի եկած ու գիտակցաբար խոստովանող մարդու մեղքերին թողություն է տալիս, Աստծո անունից: Եթե մարդ եկել է խոստովանության, ուրեմն գիտակցում է, որ սխալներ է արել: Իսկ եթե առանց գիտակցելու է գալիս խոստովանության, Աստծո կողմից թողություն չի ստանա: Եթե նա հոգևորականից թաքցնի, Աստծուց չի կարող գաղտնի պահել իր մեղքը: Աստված սեր է, և Նա հոգևորականի միջոցով թողություն է տալիս այն մարդուն, անգամ հանցագործին, ով իրապես զղջում է: Ովքեր կարծում են ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 483 | Ավելացրեց: davah | Ամսաթիվ: 04.01.2013 | Մեկնաբանություններ (0)



Միշտ չէ, որ հոգևորականները սեւ են հագնում: Այս դարերից եկած սովորույթ է, որն  առ այսօր մեր Եկեղեցում շարունակվում է: Չմոռանանք, երբ  Տեր Հիսուս Քրիստոս քարոզում էր, ընդունված էր երկար զգեստներ հագնել, որոնք իրականում ամենօրյա էին:  Մի հանգամանք ևս`  հոգեւորականն իզուր ժամանակ չի վատնում այլատեսակ զգեստների ընտրության վրա և ծառայում է հանուն Եկեղեցու: Իսկ տարբեր արարողությունների ժամանակ արտաքին զգեստները՝ փիլոնը, շուրջառը փոխվում են եւ միայն սեւը չէ, որ իշխող է դառնում:
Դիտումներ: 468 | Ավելացրեց: davah | Ամսաթիվ: 04.01.2013 | Մեկնաբանություններ (0)


Դիտումներ: 571 | Ավելացրեց: davah | Ամսաթիվ: 04.01.2013 | Մեկնաբանություններ (0)