Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 17 » 34 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենախոշոր կինը
23:35
34 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենախոշոր կինը
                                                                         
Ակրոմեգալի հիվանդությամբ տառապող Տանյա Անգուսը մահացել է 34 տարեկան հասակում։ Այս մասին գրում է Fedpost-ը: Մինչև իր կյանքի վերջին րոպեն Լաս Վեգասի բնակչուհին հույս է ունեցել բուժվել իր արատից: 21տարեկանից սկսած՝ Տանյան նկատել է, որ իր ձեռքերը երկարում են, իսկ հագուստը փոքրանում է:

«Նա սովորական աղջիկ էր՝ 171 սմ հասակով, 59 կգ քաշով, երբ հանկարծ 22 տարեկանին մոտ աճեց 8սմ-ով: Ոչ ոք չէր կարողանում հասկանալ՝ ինչ է նրա հետ կատարվում»,- հիշում է հանգուցյալի մայրը՝ Քարենը:

Հիվանդանոցում արդեն պարզ է դարձել, որ աղջիկը տառապում է հիպոֆիզի ֆունկցիայի խանգարման՝ հազվադեպ հանդիպող հիվանդությամբ՝ ակրոմեգալիով: Այդ հիվանդությունը բնորոշվում է աճի հորմոնի վերարտադրությամբ:

33 տարեկանում Տանյայի հասակը հասել է 2.13 մ-ի, իսկ քաշը՝ 181 կգ-ի: Բժիշկները նրան աճի հորմոնը կարգավորող դեղահաբեր են տվել։

«Ես հիացած եմ իմ նոր բուժմամբ: Բացի այդ, ես ինձ աջակցող բազմաթիվ նամակներ եմ ստանում»,- KTNV հեռուստաընկերությանն ասել էր Ագնուսը, ում առողջական վիճակն արդեն կարգավորվում էր: Սակայն 34 տարեկանում նա հիվանդացել է մրսածությամբ, և նրա սիրտը չի դիմացել. 2013 թ. հունվարի 14-ին Տանյա Ագնուսը մահացել է:

Դիտումներ: 489 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: