Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 14 » Արմեն Աշոտյանը հիշեցնում է ...
19:44
Արմեն Աշոտյանը հիշեցնում է ...
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվել է դասապրոցեսը:
Այնուհետև Աշոտյանը հիշեցնում է, որ «դպրոցներում ԽՍՏԻՎ արգելված է աշխատանքային տետրերի, քարտեզների, ատլասների և այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը»:

«Գումար կարող է գանձվել միայն իմ հրամանով հաստատված դասագրքերի համար` ըստ գործող կարգի: Գումարի չափը և գրքերի անվանացանկը պետք է փակցված լինեն դպրոցում: Այն ծնողները, որոնք իրականում ցանկություն ունեն իրենց երեխաների համար ձեռքբերել լրացուցիչ ուսումնական նյութեր, պետք է օգտվեն համապատասխան գրախանութներից»,- մասնավորապես գրել է Արմեն Աշոտյանը:

Նախարարը հիշեցնում է նաև, որ ՀՀ ԿԳՆ «Թեժ գիծը» շարունակում է ընդունել զանգեր դպրոցներում ապօրինի դրամահավաքի հետ կապված:
Դիտումներ: 456 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: