Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 11 » Չարագործը պատժվում է
00:46
Չարագործը պատժվում է

2012թ-ի դեկտեմբերին հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության պետ Արսեն Չիթչյանը (Բոդոլ), այս տեղեկությունըNEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության եւ հասարակայնության կապերի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Չիթչյանն այժմ գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Արսեն Չիթչյանը ընկերոջ հետ հարձակվել էր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր՝ Կարեն Խաչիկյանի տան վրա եւ վնասել տան գույքը, ինչպես նաեւ Հայկազ Խաչիկյանի ծառայողական «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Կատարվածից անմիջապես հետո Խաչիկյաններն էլ իրենց հերթին էին հարձակվել Արսեն Չիթչյանի բնակապրանի վրա, ծեծի ենթարկելով նաեւ Արսենի տան բոլոր անդամներին:

Արսեն Չիթչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր-ի 185 հոդվածի 3-րդ մասով:


Աղբյուրը`http://news.am/arm/news/135218.html

Դիտումներ: 508 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: