Դեկտեմբերի 1-ը ՄԱԿ-ը հռչակել է ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջազգային օր:ՄԻԱՎ (Մարդու Իմունային Անբավարարության Վիրուս) ախտահարում է մարդու իմունային համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության զարգացման։ ՁԻԱՀ (Ձեռքբերովի Իմունային Անբավարարության Համախտանիշ) զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: ՁԻԱՀ-ն առաջին անգամ արձանագրվել է 1981թվականին: ԱՄՆ-ի Հիվանդությունների հսկման կենտրոնի 1981թ. հունիս ամսվա զեկույցում նշվում էր նախորդ 8 ամիսներին մինչև 30 տարեկան տղամարդկանց մոտ արձանագրված պնևմոցիստային թոքաբորբի մահացու ելքով հինգ դեպքերի մասին: Արտասովորն այն էր, որ նոր գրանցված հիվանդները երիտասարդ նույնասեռական տղամարդիկ էին, որոնց իմունային համակարգի անբավարար աշխատանքի համար որևէ ակնհայտ պատճառ չկար:ՄԻԱՎ վարակը երկարատը ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է: ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, երբ ՄԻԱՎ վարակակրի մոտ ի հայտ են գալիս զանազան ախտաբանական դրսևորումներ:Հնարավոր է վարակվել` - չախտազերծված ներարկիչների միջոցով,
- առանց պահպանակի ներթափանցող սեռական հարաբերությունների ժամանակ,
- վարաքակրի արյան մյուսի օրգանիզմ ներթափանցման ժամանակ (վերքերի, խոցերի, լորձաթաղանթների միջոցով),
- արյան փոխներարկման և օրգանների փոխպատվաստման ժամանակ,
- վարակակիր մորից երեխային` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և մայրական կաթով կերակրելիս:
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:1988 թ . մինչև 2007 թ . հունվարի 31- ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 433 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում :ՄԻԱՎ - ով վարակվածների զգալի մեծամասնությունը (74,4%) 20-39 տարիքային խմբում է : Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (52,0%) և հետերոսեքսուալ ճանապարհը (40,4%): Սրանցից բացի , Հայաստանում արձանագրվել են մորից երեխային , արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 216 դեպք , որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի գրեթե կեսը : ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է ՝ 9,0% : ՄԻԱՎ / ՁԻԱՀ - ի իրավիճակի գնահատումը վկայում է , որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2800 ՄԻԱՎ - ով ապրող մարդ :
|