Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 22 » Երևան-Վանաձոր երթուղու ուղեվարձի բարձրացումն անհիմն է. ՏՄՊՊՀ
16:52
Երևան-Վանաձոր երթուղու ուղեվարձի բարձրացումն անհիմն է. ՏՄՊՊՀ

Երևան-Վանաձոր-Երևան և Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղիների ուղեվարձի բարձրացումը 1,2 հազ-ից 1,4 հազ. դրամի անհիմն է: Այսօրվա նիստում այսպիսի դիտարկում է արել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ):

Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել Երևան-Վանաձոր-Երևան և Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղիներից օգտվող ուղևորներից այն մասին, որ նշված ուղղություններով երթևեկելու համար ստիպված են վճարել 200 դրամով ավելի, քանի որ ուղետոմսի արժեքը նախկին 1200-ի փոխարեն դարձել է 1400 դրամ: Այս մասին եղել են նաև հրապարակումներ մամուլում: Հիմք ընդունելով վերոնշյալները` հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Երևան-Վանաձոր-Երևան թիվ 403 երթուղին սպասարկող «Գասուռ» և Վանաձոր-Երևան-Վանաձոր թիվ 404  երթուղին սպասարկող «Ոսկեթև» ընկերությունների գործունեությունը` գնային փոփոխության պատճառը պարզելու նպատակով: 

Սակագնի փոփոխությունը ուղևորափոխադրողները պատճառաբանել են վառելիքի և ավտոպահեստամասերի թանկացմամբ: Սակայն ՏՄՊՊՀ  ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում ուղեվարձի ձևավորման վրա ազդող որևէ գործոն էականորեն չի փոփոխվել:

Ինչպես հաղորդում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից, քանի որ խնդիրը առաջնահերթ  գտնվում է տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում, ապա հանձնաժողովը ուսումնասիրությունների հիման վրա կդիմի նախարարությանը՝ ուղեվարձը նվազեցնելու և նախկին գինը վերականգնելու` 1,4 հազ. դրամից 1,2 հազ. դրամ դարձնելու միջնորդությամբ:


Աղբյուրը` http://civilnet.am/2013/01/22/%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80-%D5%A5%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%B2%D5%B8%D6%82-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D5%BE%D5%A1%D6%80%D5%B1%D5%AB-%D5%A2%D5%A1%D6%80/

Դիտումներ: 557 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: