Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 22 » Եվրատեսիլ 2013-ին Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը
21:05
Եվրատեսիլ 2013-ին Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը

Հանրային հեռուստաընկերությունը վերջնական որոշում է կայացրել  «Եվրատեսիլ  2013»-ին մեր մասնակցի վերաբերյալ: Շվեդիայի Մալմո քաղաքում  կայանալիք երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը:   

Այդ մասին, ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների, պաշտոնապես կհայտարարվի  Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» («Հայլուրի») այսօրվա գլխավոր թողարկման ժամանակ:

Հիշեցնենք, որ  սույն թվականի մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ  2013» երգի մրցույթը:

 Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը  տեղեկացրել էր, որ  այս տարվա մարտի 2-ին տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի հայաստանյան ազգային ընտրությունը, որի ընթացքում գեղարվեստական հանձնաձողովի կողմից ընտրված մասնակիցը կկատարի մրցութային երգերը:


Աղբյուրը`http://asekose.am/hy_AM/news/article/view/6/114190/

Դիտումներ: 460 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: