Գուգարաց թեմն իրառանձնահատուկ ունշանակալից տեղն ու դերն էունեցել Հայոց Եկեղեցուպատմության մեջ: Այննախկինում պատկանել էՀաղպատի եպիսկոպոսականաթոռին, այնուհետև՝Վրաստանի, Շամախու և Շիրակիառաջնորդություններին, սակայնայս երկրամասում իբրևեկեղեցական վարչատարածքեղել է շատ ավելի վաղշրջանում:
Գուգարքն Արշակունիների օրոք Հայաստանի կողմնապահ 4բդեշխություններից մեկն էր՝ Ցուրտավ (Գաջենք) նստավայրով, որ նաևեպիսկոպոսական աթոռանիստ էր:
Ցուրտավն ավերվել է արաբական արշավանքների շրջանում, բայց մինչ այդարդեն, հայ-վրացական եկեղեցական պառակտման հետևանքով, կորցրել էր իրնախկին ազդեցությունը: Ցուրտավի թեմի տարածքի հիմնական մասը հետագայումդարձել է Հաղպատի եպիսկոպոսության ենթակա տարածք:
Բագրատունիների կողմից պետականության վերականգնումից հետոԳուգարքի եկեղեցական կյանքը նոր շունչ է ստանում հատկապես Սանահինի (967թ.) և Հաղպատի (977 թ.) թագավորաշեն վանքերի հիմնադրմամբ: Ըստ ՍտեփանոսՏարոնեցի Ասողիկի հաղորդած տվյալների՝ այս վանքերի միաբանների թիվը հասել է500-ի:
Բագրատունիների ժամանակ Գուգարքի եկեղեցական իշխանությունըհաստատվել է Տաշիր գավառում:
979 թ., երբ Սմբատ Բագրատունի թագավորը գալիս է Սանահին, ժամանակիԿաթողիկոսի օրհնությամբ և հատուկ կոնդակով այս վանքը հռչակվում է որպեսՏաշիրի եպիսկոպոսի նստավայր. վանքի վանահայր Եսայի վարդապետի`եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո թագավորը հաստատում է եպիսկոպոսությանենթակա տարածքը՝ Վրաստանի սահմանից սկսած մինչև Նիգ և Շիրակ գավառները:Սմբատ թագավորը հանգամանորեն նշում է եպիսկոպոսության ենթակա ընդարձակտարածքը, որը հյուսիսում Տփղիսի (Թբիլիսի) սահմանից հասնում է մինչև Շիրակ,արևմուտքում՝ Նիգ գավառ (նախկին Ապարանի շրջան) և հարավում՝ Կոտայք:
Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, 1836 թ.կանոնադրությամբ (պոլոժենիե), կայսրության տարածքում բնակվող հայությանհամար հաստատվեց եկեղեցական վեց թեմ՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի,Շիրվանի, Աստրախանի, Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի: Երևանի թեմն ընդգրկումէր այժմյան Հայաստանի ողջ տարածքը՝ ներառյալ Նախիջևանի և Սուրմալուիգավառները: Թեմի առաջնորդանիստը Երևանն էր, սակայն այն ուներառաջնորդական փոխանորդների կողմից կառավարվող վարչատարածքայինմիավորներ (վիճակներ) Ալեքսանդրապոլում, Նախիջևանում (Հին Նախիջևան),Տաթևում, ավելի ուշ՝ Կարսում:
Ըստ այդմ էլ` 1836 թ. Հաղպատի եպիսկոպոսական աթոռը վերացվեց, ևՀաղպատը շարունակեց գործել որպես վանք և Սոմխեթ կամ Բորչալու վիճակի ուՂազախի հոգևոր կենտրոն:
Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի առաջինՀանրապետության կարճատև գոյությունից հետո (1918-1920)` խորհրդային առաջինտարիներին, Հայոց Եկեղեցին ծանր հարվածներ կրեց. փաստորեն նրանից խլվեցինբոլոր վանքերն ու եկեղեցիները, կալվածքները, հոգևորականությունը հալածվեց,աքսորվեց և գնդակահարվեց: Հաղպատի և Սանահինի նման պատմական փառավորանցյալ ունեցող վանքերն ամայացան, զրկվեցին հոգևորականներից, իսկհամալիրները համարվեցին սոսկ <ճարտարապետական հուշարձաններ>: 1930-ական թվականներին Մատենադարան տեղափոխվեցին Հաղպատից 12 ևՍանահինից 33 ձեռագրեր:
1920 թ.-ին Լոռի և Տավուշ մարզերը Շիրակի թեմի կազմ մտան Գևորգ ԵԿաթողիկոսի կոնդակով:
Խորհրդային շրջանում (մինչև 1990 թ.) միայն Լոռու տարածքում էին գործումեկեղեցիներ` Վանաձորի Սբ. Աստվածածին և Ստեփանավանի Սբ. Սարգիսեկեղեցիները` երեք հոգևորականներով:
1990թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակովհաստատվեց Գուգարաց թեմը՝ իր մեջ ընդգրկելով այսօրվա Տավուշի մարզնամբողջությամբ և նախկին Թումանյանի շրջանը (առաջնորդական նստավայրը՝Դիլիջան քաղաքը): Առաջնորդ նշանակվեց Արսեն արքեպիսկոպոս Պերբերյանը(1990-1995 թթ.): Նույն թվականի ապրիլի 15-ին վերաբացվեց Հաղպատի նշանավորվանքը` վանահայրությամբ Տեր Եզնիկ քահանա Պետրոսյանի (1990-1991 թթ.), բացվեցհոգևոր դպրանոց` 20 ուսանողներով, հրատարակվեց Հաղպատավանքի <Օրացույցը> ամսագիրը: 1992 թ.-ին ուսանողությունը, վանահոր հետ միասին,տեղափոխվեց Մայր Աթոռ, և դադարեց վանահայրությունը:
Թեմն իր վարչատարածքային սահմաններով ձևավորվեց 1996 թ. մայիսի30-ին, Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և սրբատառ կոնդակով՝ներառելով Լոռու և Տավուշի մարզերն ամբողջությամբ (Վանաձոր, Սպիտակ,Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի, Թումանյան, Իջևան, Բերդ, Դիլիջան,Նոյեմբերյան, Կողբ քաղաքներն իրենց տարածաշրջաններով) առաջնորդանիստունենալով Վանաձոր քաղաքը` Սբ. Աստվածածին եկեղեցով, իսկ հետագայում (2005թ.) առաջնորդանիստ դարձավ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի նորակառույցեկեղեցին: 1996 թվականից Առաջնորդ նշանակվեց Սեպուհ վարդապետ Չուլջյանը,ով մեկ տարի անց` 1997թ-ի հունիսին, Գարեգին Ա Հայոց Հայրապետի ձեռամբ օծվումէ եպիսկոպոս, իսկ 2012թ-ին մայիսի 17-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառկոնդակով Սեպուհ Սրբազանին շնորվվեց <Արքության> պատիվ:
Երջանկահիշատակ Վազգեն Ա-ի տնօրինությամբ սկիզբ առած և Գարեգին ԱԿաթողիկոսի շարունակած վարչատարածքային բարեփոխումների գործը 20-րդդարավերջին Հայ Եկեղեցու բարեկարգմանը միտված եզակի երևույթներից է:Վազգեն Ա Կաթողիկոսն ստեղծեց Արցախի, Սյունյաց և Գուգարաց թեմերը, իսկԳարեգին Ա Վեհափառը 1996 թվականին վերակազմավորեց և ընդլայնեց Գուգարացթեմը, ապա միաժամանակ նորաստեղծ թեմեր հռչակեց Արմավիրի, Արագածոտնի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը ինչպես նաև Հայաստանից դուրս` ՀարավայինՌուսաստանի և Ուկրաինայի թեմերը:
2010թ. դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսիհայրապետական կոնդակով Տավուշի մարզի եկեղեցական համայնքներնառանձնացվեցին Գուգարաց թեմի կազմից և Տավուշի թեմի առաջնորդականտեղապահ նշանակվեց Թորգոմ վարդապետ Տոնիկյանը:
Առավել մանրամասն տես` <Մալաթիայից Հայաստան. ԱռաջնորդությունԳուգարաց թեմի> գրքում