Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 10 » Հանգուցյալների փոխարեն
19:17
Հանգուցյալների փոխարեն
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների առթիվ հարուցված քրգործի շրջանակում ձերբակալաված Վազգեն Խաչիկյանի մասով նախաքննությունն ավարտվել է:
Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից:

Նշենք, որ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում 2013թ. հունվարի 8-ի դրությամբ հարցաքննվել են 8300 անձինք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության եւ դրա ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, վերջիններիս հարազատներ ու հարեւաններ:

Ըստբ ոստիկանության, ընդհանուր առմամբ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել են 53 անձինք /2-ը` հետախուզվող/: Նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 376.716.903 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 51.773.902 ՀՀ դրամը:

Մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 9 քրեական գործեր 28 անձանց վերաբերյալ:

3 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի կիրառման հիմքով, իսկ 4 անձի նկատմամբ` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հիմքով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում գտնվող դրվագներով մեղադրյաները 18-ն են /2-ը` հետախուզվող/, որոնցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ավելացնենք , որ 2012թ. դեկտեմբերի 26-ին քրեական գործով ավարտվել է.

- Վազգեն Խաչիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածով,

- Աշոտ Աբրահամյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածով,

- Հովհաննես Գրիգորյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածով,

- Վիգեն Գեւորգյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածով,

- Վահագն Խաչատրյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածով,

- Բագրատ Մուրադյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 38-314-րդ հոդվածով,

- Արմեն Խաչատրյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 38-314-րդ հոդվածով,

- Սամվել Էլբակյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածով,

- Արթուր Սուքիասյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածով,

- Համլետ Մարտիրոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածով,

- Հրանուշ Դանիելյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 38-314-րդ հոդվածով,

- Հովհաննես Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածով,

- Սարգիս Սարգսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածով

վերաբերյալ քրեական գործի մասը, այն առանձնացվել է առանձին վարույթում: Հիշյալ մեղադրյալներին եւ նրանց պաշտպաններին 2012թ. դեկտեմբերի 27-ին հայտնվել է նախաքննության ավարտի մասին: Քրեական գործի նյութերին ծանոթանալու համար մեղադրյալներն ու նրանց պաշտպանները խնդրել են տրամադրել գործի նյութերի պատճենները:

Դիտումներ: 496 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: