Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 4 » Ի՞նչպես աթեիստին բերել Հայ Առաքելական Եկեղեցի
13:08
Ի՞նչպես աթեիստին բերել Հայ Առաքելական Եկեղեցի
Նրա մեջ արթնացնել ազգային-հայրենասիրական արժանապատվություն, որպես հայ, գիտակցել տալ, որ եթե այսօր նա ինքն իրեն արաբ, պարսիկ կամ հույն չգիտի, այլ որպես հայ գիտի, դա իր նախնիների անձնազոհ հայրենասիրության և եկեղեցասիրության շնորհիվ է: Իսկ նա այսօր չի ընդունում այն արժեքները, հանուն որոնց իր նախնիներն իրենց կյանքն են զոհել. հանուն սրբության, հանուն հավատի և հանուն Հայրենիքի: Եթե նա շարունակի իր անտարբեր ընթացքը Եկեղեցու հանդեպ, ապա կվաստակի անարժան ժառանգի տիտղոս, և կստացվի, որ հատկապես իր նախնիներն իզուր են հեղել իրենց արյունը, քանի որ դա այսօր արժեք չունի իրենց հետնորդի մոտ: Այսպիսի հայրենասիրական մոտեցմամբ հարկավոր է պատվախնդրություն արթնացնել նրա մեջ և պապերի հանդեպ ունեցած պարտքի զգացողությամբ ուղեկցել Եկեղեցի, իսկ այնտեղ արդեն Աստված բան կփոխի նրա սրտում, քանի որ չարը հոգեբանորեն փակել է նրա բոլոր ճանապարհները, որոնք տանում են դեպի Եկեղեցի:
Պատասխանեց Տեր Վիգեն քահանա Ղազարյանը.
  http://gugaratstem.blogspot.com/p/blog-page_22.html
Դիտումներ: 459 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: