Ժամացույցի փոքր սլաքը 11 – ի մոտ այնքան սպասեց, մինչև մեծը
շրջաանցեց նրան: Գիշերվա սևության գրիչս սահեց թղթի վրայով ու սկսվեց ամեն ինչ:
Առջևիս
պարբերականներից մեկում Սկոնսեզեի հետ հարցազրույցի էջն էր բացված, իսկ մյուսին ԵՊՀ
ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Էսինչ Էսընչյանի մի կարճ երկարության
հոդված էր: Սկոնսեզեն ասում էր, որ ճանաչում է Ազնավուրին ու Ջիգարխանյանին, բայց սիրում
է Փարաջանովի ֆիլմերը: Է. Էսընչյանը նկարագրում է մեր իմ երիտասարդությունը:
Նա պատմում է, որ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջև կանգնած մի երիտասարդ սպիտակ հագուստի
հետ սև ակնոց է կրում ու զարմանում է: Ես խոսում եմ հեռախոսով ու նա դա նույնպես
նկատում է: Սկոնսեզեն ասում է, որ հայ երիտասարդների մեջ տարօրինակ լռություն կա, իսկ
աղջիկների մեջ սևաչությունն ու հոլանի կազմվածքը թողած` նկարագրում է պճնամոլությունը:
Ժուռնալիստիկայի 2–րդ կուրսում սովորող
աղջիկը (ներեցեք, եթե սխալվեմ) մեջբերում է այս խոսքը:
Անծանոթ զանգին ես պատասխանեցի պարզ ու հասարակ.
-Լսում եմ:
-Ու±ր ես:
-Քաղաքում քայլում եմ:
-Մոտդ փող կա±:
-Հա: (Ճանաչել եմ, բայց վերջում կասեմ. Հիմա
չեմ ուզում ընդհատել): Ինչքան:
-Որ կայարանից տուն հասնեմ:
-Ին±չ կայարան:
-Երևանում եմ: Ս. Դ. կայարանում: Բայց ոչ մեկին
բան չասես, ոչ մեկը չգիտի, որ եկել եմ:
Հասմիկս էր: Գյուղից մի օրով
եկել էր: Չգիտեմ`ինչու ցանկացել էր տեսնել ինձ ու մի նման §չգիտեմ ինչու¦-ով էլ եկել էր քաղաք:
Դե, եկել եկել էր, ես էլ օդով գնում էի նրան դիմավորելու: Ու հանկարծ ոտքիս տակ դատարկ
մի շիշ է ընկնում: Կողքով անցնող սև Lincoln-ի մեջ մի ծերուկ քմծիծաղում է: Հետո, իր
հարցազրույցի ժամանակ, հիշելով այս դրվագը, պարոն Սկոնսեզեն նշում է. Երևանում երիտասարդներն
ինչ անուշադիր են շրջակա միջավայրի հանդեպ: Օրիորդ Է. Էսընչյանը մեծագույն բավարարվածությամբ
արտատպում է այս ամենը:
Իսկ
ես հանգիստ վերցնում եմ դատարկ շիշն ու մինչև աղբարկղ ձգվող հարյուր մետրը տանում հետս:
Խցանման մեջ հայտնված մեքենայից նույն ծերուկը հազիվ տեսնող աչքերը արհամարանքով մի
կողմ է թեքում:
Հարցազրույցի դահլիչում հանկարծ երեք րոպեանոց ընդմիջում
տիրեց. սպիտակած Սկոնսեզեն աջ ցուցամատը ճակատին դրած, աչքերը փակել ու մտածում է:
§Ի դեպ, կան նաև բացառություններ¦,- և պատճենահանման թանկ արժեցող սարքավորման նման ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Էսինչ Էսընչյանը շարում է տառերը:
Քաղաքակիրթ
Եվրոպայի մեծ ներկայացուցիչն իր ելույթն ավարտոց 3 ժամ 8 րոպեից: Հետո դուրս եկավ:
Իր սպիտակ Lincoln -ի սև ապակիներից նա նկատեց, որ Հասմիկը վազում է`
ձեռքին իմ օրագիրը: §Ինչ գռեհիկ են ձեր տղաները¦,-անցավ ծերուկի մտքով: Կանգառում սպասող Է. Էսընչյանը 60 մետր հեռավորությունից կարդաց նրա մտքերն
ու երրորդ դասարանցու նման ձեռքը թափահարեց մոտեցող ավտոբուսը կանգնեցնելու համար:
Հաջորդ
փողոցում արդեն, ուր հյուրանոցն էր և պարոն Սկոնսեզեն պիտի իջներ, նա նկատեց ձեռք-ձեռքի
բռնած մի զույգ: Հասմիկի ձեռքին մի փոքրիկ վարդ կար: Իսկ Եվրոպայի կենդանի լեգենդը
մտածեց. §Հայերի մոտ սիրելու դեռ
նախնադարյան ձևերն են¦:
Բայց
այս մասին նա կհայտարարի հաջորդ ասուլիսի ժամանակ և այդ տողը կհայտնվի աշխարհի բոլոր
հեղինակավոր պարբերականների առաջին էջում` Մարտին Սկոնսեզեի մեծ լուսանկարի տակ:
Ես կվերցնեմ
այդ բոլոր պարբերականներն ու կկարդամ, թե ինչ են գրում իմ մասին թերթերը...
Հ.Գ. Իմ փափուկ անկողնուց հատուկ ռեպորտաժ
համայն աշխարհի լրատվամիջոցների
համար
Հեղինակ` Արամ Փարսադանյան
|