Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 19 » Ինքնասպանություն Վանաձորում
19:52
Ինքնասպանություն Վանաձորում
Այսօր՝ հունվարի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: 
NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով` Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի սեփական տներից մեկում գազի վառարանի խողովակից կախվելու միջոցով 70-ամյա կին է ինքնասպան եղել:

Կինը բնակվելիս է եղել թոռան ու վերջինիս կնոջ հետ: Դեպքի օրը նա տանը միայնակ է եղել, թոռը գտնվել է աշխատանքի վայրում, իսկ թոռան կինը՝ հայրական տանը: Մեր տեղեկություններով` ինքնասպան եղած կինը Լենա Մխոյանն է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հաստատել է տեղեկությունը,  նշելով, որ այժմ քննչական գործողություններ են ընթանում:


Դիտումներ: 412 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: