Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 21 » Պայթյուն Վանաձորի քիմիական գործարանում. կա զոհ
10:58
Պայթյուն Վանաձորի քիմիական գործարանում. կա զոհ
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Վանաձոր քաղաքի քիմիական գործարանում, դեռևս անհայտ պայմաններում, պայթյուն է հնչել, ինչի հետևանքով մեկ հոգի մահացել է: 

Ըստ տեղեկությունների` կան նաև վիրավորներ: Այս պահին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարար վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական խումբը Վանաձորի ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների հետ ժամանում են դեպքի վայր:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ-քննչական խմբերը` մարզի ոստիկանապետ Անուբաղ Ղամբարյանի և մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը 22-ամյա Դավիթ Ասատրյանն էր, ով նշված գործարանում աշխատում էր որրպես «գազավիկ»: Մահացածի մարմինը պայթյունի հետևանքով մասերի է բաժանվել:

Ոստիկանությունը նաև ճշտել է, որ այլ զոհեր չկան:


Դիտումներ: 684 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: