Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 13 » Սուրբ Սարգիսի տոնը Վանաձորում
20:47
Սուրբ Սարգիսի տոնը Վանաձորում

Հունվարի 26-ին` Սուրբ Սարգիս զորավարի տոնին, որ հռչակված է 

երիտասարդների օրհնության օր, հրավիրում ենք Վանաձորի Սուրբ 

Սարգիս եկեղեցում մասնակցելու Սուրբ պատարագի միասնական 

աղոթքին և ստանալու մասնավոր օրհնություն:

Պատարագի ավարտին, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ 

բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Սուրբ Սարգիս

 եկեղեցու բակում` Առաջնորդարանին կից, ժամը 12:00-ին, տեղի

 կունենա համերգ-միջոցառում` հագեցած բազում անակնկալներով: 

Միջոցառման ընթացքում ներկաներին գեղեցիկ բացիկներ կբաժանի և իր 

շնորհավորանքի խոսքը կհղի Սբ Սարգիս զորավարի կերպարը. բակը 

կզարդարվի նաև ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքով:

Եթե կան անհատներ կամ կազմակերպություններ ովքեր ցանկանում են

իրենց ձեռագործ աշխատանքներով մասնակցել ցուցահանդես-

վաճառքին, խնդրում ենք մինչև հունվարի 22-ը դիմեն <<Նարեկացի>>

երիտ. միության գրասենյակ (Մյասնիկյան 23/2) կամ զանգահարել 

094,52,54,65 հեռախոսահամարով: 
Դիտումներ: 1146 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: